Ժիրինովսկին մահացել է
ՌԴ պետդումայի խոսնակ Վոլոդինը հայտնել է, որ մահացել է Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վոլոդինն այդ մասին հայտնել է Պետդումայի նիստի ընթացքում: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են քաղաքական գործչի հիշատակը, որից հետո նիստն ընդմիջվել է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություններ հայտնվեցին Ժիրինովսկիի մահվան մասին, սակայն նույն Վոլոդինն ավելի ուշ հերքել էր դա։