Ի՞նչ է կատարվել Գեղարքունիքի մարզում. նոր տեղեկություններ
Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ ադրեջանական կողմի ինտենսիվ կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, չեն դադարել նաև այսօր։ Կեսօրին դրանք շարունակվել են, ունենք վիրավոր աշխատակից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վիրավորում ստացած քաղաքացին աշխատում է արտադրությունում։
«Վնասվել է աշխատակցի ձախ ձեռքը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այս պահին նա գտնվում է հոսպիտալում, և բժիշկները հանքի աշխատակցի վիճակը գնահատում են կայուն», — ասել է Ռուզաննա Գրիգորյանը։
Ընկերության ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ տեղեկութուն չունի՝ արդյոք այս պահին էլ ինտենսիվ կրակոցները հանքի տարածքում շարունակվում են։
«Բայց կարող եմ ասել, որ Սոթք հանքավայրը դադարեցրել է աշխատանքները, և աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով», — ասել է Գրիգորյանը։




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Распад и дискредитация всех институтов: «Паст»