Ի՞նչ իրավիճակ է Խրամորթում. համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնում
Խրամորթում իրավիճակը նորմալ է, գիշերը հանգիստ է եղել, օրվա ընթացքում կրակոցներ չեն հնչել։ Այս մասին այսօր AntiFake.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի ղեկավար Զորիկ Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանքների միջոցով փորձում է խուճապ տարածել գյուղում, սակայն բնակիչները չեն պատրաստում լքել գյուղը։
«Գյուղացիները մարտական են տրամադրված, որևէ լարվածություն չկա, չեն պատրաստվում լքել իրենց բնօրրանը։ Որքան էլ փոորձում են խուճապ առաջացնել, նրանց մոտ դա չի ստացվում»,- ասաց Խրամորթ համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ գործողություններ են կատարվում, որպեսզի խաղաղություն տիրի Արցախում։
«Ներկայումս գնդակոծությունից հետո դպրոցները չեն գործում։ Մարդիկ ապաստաններ են գտել, բայց կամաց-կամաց վերադառնում են հարազատ գյուղ։ Գյուղի մեջ ական չի ընկել, ո՛չ մարդկային, ո՛չ բնակարանային կորուստներ չենք ունեցել, բայց ունեցել ենք մեկ վիրավոր, ով գյուղից դուրս աշխատանքներ կատարելիս ստացել է բեկորային վնասվածք։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, մի քանի օրից կվերադառնա գյուղ»,- եզրափակեց Զորիկ Աբրահամյանը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ