Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Իմ ամբողջ գործունեության ընթացքում եզակի դեպքերից է, որ փորձել եմ լռել․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, եզակի դեպքերից է, որ փորձել եմ լռել և չեմ ուզել ֆեյսբուքային տիրույթում, մանրամանասնեմ ու փաստարկված հակադարձեմ մի Մարդու , ում հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում… Սակայն, այլընտրանք չկա․․․

Հարգարժան Արտավազդ Բագրատիչ, քանի որ Դուք եք ընտրել ՖԲ-յան շփման այս ձևաչափը, ապա ստիպված եմ այս ձևաչափով Ձեզ պատասխանեմ։ Չեմ թաքցնում շփման այս նորարարությունը խորթ է ինձ համար և, կարծում եմ, առհասարակ բժշկական համայնքում նորարարություն է՝ հուսամ չի դառնա ավանդույթ։

Հերքեմ տարածվող սուտ լուրը՝ Աբովյան 58 շենքը չի օտարվել, պետական գույք է, ԵՊԲՀ-ին կցված և պարզապես 15 տարի ժամկետով Հայ Զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում՝ որպես փաստ կցում եմ Կառավարության որոշումը՝ ի դեպ առաջին որոշումը կայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, երկրորդ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։Կառավարության որոշումը։

Ի դեպ, Կառավարության որոշման բոլոր իրավական կողմերը պահպանված են՝ հարցը քննարկվել է Ռեկտորատում, հաստատվել է Գիտական խորհրդում՝ միաձայն, հավելեմ, որ որևէ ընթացակարգ չկա, որ կառավարություն դիմելիս պետք է հարցը քննարկվի ստորաբաժանման ղեկավարի հետ, սակայն հաշվի առնելով Ձեր հեղինակությունն անգամ այդ չպահանջվող նորմն եմ բազմիցս պահպանել՝ ինչի համար բնավ չեմ փոշմանում։

Իսկ ինչ վերաբերվում է շենքը 15 տարի ժամկետով Հայ Զինվորին անհատույց տրամադրելու կառավարության որոշմանը, ապա կարծում եմ, այո, ճիշտ է Արտավազդ Բագրատիչը, որոշումը պետք է վերանայվի և 100 տարով տրվի Հայ Զինվորին, այլ ոչ թե՝ 15: Հուսով եմ անվանի Բժիշկ, հարյուրավոր Զինվորների կյանք փրկած Արտավազդ Սահակյանը կմիանա ինձ ու կօգնի, որ այդ շենքի տրվի Հայ Զինվորին՝ 100 տարվա իրավունքի ուժով, որ երբեք ոչ մի անազնիվ ձեռք չհասնի Հայ Զինվորի արժանապատիվ բուժման նպատակով տրված շենքին։

Շենքի վիճակի մասին խոսեմ փաստերով՝ Աբովյան 58 շենք՝ համաձայն 11.03.2011 թվականի ԱԻՆ եզրակացության վթարային է, ենթակա է հիմնովին ու հրատապ հիմնանորոգման։է /եզրակացությունը կցվում է/

Բաժանմունքի գործունեության մասին՝ Արտավազդ Սահակյանի հետ բազմիցս քննարկվել է իր անձնակազմին և կլինիկական օրդինատորներին ժամանակավորապես այլ 3 հաստատություններում՝ Հերացի, Միքայելյան և Զինվորի տան վերանորոգված տարածքում ժամանակավորապես տեղակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու տարբերակները՝ մինչև վերանորոգման ավարտը, այս մասով ևս դեռ չունենք արձագանքի Արտավազդ Սահակյանի կողմից։

Տարակուսած եմ, որ անվանի բժիշկն իր լայվային ելույթներում փորձում է մեկ ասել, որ պատրաստ է այլ տարածք տեղափոխվել, հետո ասում է, որ չի տեղափոխվելու, հետո մեկ այլ լայվում ասում է, որ ինքը միգուցե տեղափոխվի, բայց իր անձնակազմը՝ ոչ։

Քննարկումների մասին՝ հարգելի Արտավազդ Սահակյան, հուսով եմ պարզապես չեք մտաբերում այն բազմաթիվ քննարկումները, որ ունեցել ենք թե առանձին, թե Հայկուհի Մինասյանի հետ՝ ընդհուպ մինչև Ձեր սենյակի պաստառների գույնն ու տեսակն է քննարկվել․․․ չեմ ուզում այլ բան մտածեմ, կարծում եմ՝ պարզապես չեք մտաբերում այդ բազմաթիվ քննարկումները։ Ուզում եմ հավատամ, որ Ձեր հիշողության խնդիրը և Ձեր հեղինակությունը երրորդ կողմի համար չեն դառնա շահարկումների առարկա։

Եվ այսպես,
• վթարային շենքն անհապաղ պետք է վերանորոգվի,
• ստորաբաժանման բնականոն գործունեության համար կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պայմանները,
• վերանորոգումը տևելու է մոտավորապես 5-6 ամիս,
• վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու նույն հասցեում շարունակել իր գործունեությունը։
Արտավազդ Բագրատիչ, քանի որ ֆեյսբուքյան տիրույթում քննարկման տարբերակն եք ընտրել, ապա այս հարթակում ևս առաջարկում եմ Ձեզ․
• գալ կառուցողական դաշտ,
• չխոչընդոտել վթարային շենքի վերանորոգման աշխատանքներին՝ եղանակային պայմանները բարենպաստ են շինարարության համար,
• քննարկել և համատեղ որոշման գալ՝ բաժանմունքի տեղափոխման հարցի շուրջ,
• և միանալ գործին և մասին հրատապ ավարտին հասցնել Աբովյան 58 շենքի հիմնանորոգումը։

Արտավազդ Բագրատիչ, առողջ եղեք, որ կարողանանք Ձեր գիտելիքներն ու փորձը օգտագործենք՝ ի նպաստ համալսարանական հիվանդանոցների»։