Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվել է 13 մարդ
Ինդոնեզիայում բնակիչները, որոնք հայտնվել են թակարդում Սեմերու հրաբխի ժայթքումից հետո, տարհանվել են անվտանգ վայրեր:
Տարերային աղետի հետեւանքով զոհերի թիվը հասել է առնվազն 13-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Յավա կղզում ամենաբարձր լեռը՝ Սեմերուն, շաբաթ մոխրի սյուներ է արձակել, որոնք ծածկել են Արեւելյան Յավա նահանգի մերձակա գյուղերն ու ստիպել մարդկանց խուճապահար փախուստի դիմել:
Իշխանությունները հայտարարել են, որ ժայթքման հետեւանքով վնասվել է ռազմավարական կամուրջը, որը միացնում է հարեւան Լումաջանգ շրջանը Մալանգ քաղաքի հետ, շենքեր են փլուզվել:
Հայտնի է, որ ժայթքման հետեւանքով զոհվել է 13 մարդ, 98 մարդ, այդ թվում՝ ստացել է վիրավորում, իսկ 902 մարդ տարհանվել է:
Սեմերուն ավելի քան 3600 մետր բարձրությամբ լեռ է, որն Ինդոնեզիայում շուրջ 130 գործող հրաբուխներից մեկն է:
Ինդոնեզիան գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող գոտում, որտեղ տեղի են ունենում մեծաթիվ երկրաշարժեր ու հրաբուխների ժայթքումներ:




















Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
"Ростелеком" заявил о мощной DDoS-атаке на свою сеть
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
Количество сбитых над Ленобластью украинских БПЛА увеличилось до восьми
Пугачева приняла тяжелое решение о единственной квартире в Москве
Полчаса — и достаю «зефирные» крашенки на Пасху. Нежные, матовые, с легким малиновым отливом
Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»
Разве никто не знал закон,порядок и правила? «Паст»
Три человека пострадали при массированной атаке украинских дронов в ЛНР
«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст»