Ինձ թվաց՝ տրաքելու ենք. Լուսինե Պողոսյանը մանրամասներ է ներկայացնում
Երգչուհի Լուսինե Պողոսյանը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է Արցախում: Իր զգացողությունների, ինչպես նաև մահից փրկվելու մասին երգչուհին առաջին անգամ խոսել է Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում:
«Ես վախկոտ չեմ, բայց կան բաներ, որոնցից վախենում եմ:Ինձ ճանաչող մարդիկ գիտեն՝ իմ ռիսկային չափն ինչքան ա, բայց Արցախում հայտնվելու հետ կապված կասեմ, որ կար գերբնկան ուժ: Ես ինքս չհասկացա՝ ինչը ինձ ստիպեց լինել այնտեղ, ուղղակի որոշեցի գնալ: Սկզբում ընկերներս չէին թողնում, բայց ամսի 30-ին ֆեյսբւքյան էջերից մեկում կարդալով, որ այնտեղ կարիք ունեն կանանց օգնության, որոշում կայացրի շատ արագ ու առանց որևէ մեկին տեղյակ պահելու գնացի»:
Երգչուհու խոսքով՝ ինքը 44 օրվա ընթացքում 2 անգամ զգացել է մահվան շունչը.
«Դժվար է եղել առաջին 3 օրը, չէի կարողանում ուտել, քնել, վախ զգացել եմ ամբողջ 44 օրվա ընթացքում 2 անգամ: Մենք ընկանք շրջափակման մեջ: Եղել են օրեր, որ զգացել եմ մահվան աչքերի մեջ նայելը: Դա զգացել եմ նոյեմբերի 7-ին, երբ մեզ տվեցին շատ կարճ ժամանակ էվակուացնելու Արցախը: Ես գտնվում էի զինվորական հոսպիտալում: Եվ ևս մեկ անգամ. մամայիս հետ խոսալուց հիշում եմ, որ հրթիռն անցավ տանիքի վրայով: Ինձ թվաց՝ հեսա տրաքելու ենք: Էդ պահին վախից չեմ հիշում ոնց եմ հայտնվել նկուղում, 1-2 րոպե չեմ կարողացել խոսել, որովհետև ինձ թվում էր՝ տեղ չեմ հասել: Ուժ էի տալիս զինվորներին՝ խաբելով, որ դուք ոտքի կկանգնեք, հույս տալով, ասելով, որ ես ձեր հարսանիքին անպայման կերգեմ:
Արցունքներս արդեն քարացել էին, որովհետև երբ տեսնում ես էդ ամեն ինչը, հասկանում ես, որ կյանքի արժեքն ավելի կարևոր է,ք ան մենք պատկերացնում ենք:Ինձ համար սովորական էր դարձել էդ արյունը, էդ ամեն ինչը, ուղղակի սկսեցի կյանքն այլ աչքով գնահատել: Հիմա նպատակս տղա ունենալն է ,և ես վստահ եմ, որ Աստված ինձ կպարգևի դա, և իմ տղան տարինր անց այդ ռևանշին կմասնակցի»:




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года