Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները

Խոյ

Ընտանիք ստեղծելիս Խոյի համար ամենաբարդն է համերաշխ ապրել կողակցի հետ և գնալ փոխզիջումների։ Խոյն անհանդուրժողականություն, համառություն և անհամբերություն է ցուցաբերում,  նույնիսկ մանր հարցերում։ Կոնֆլիկտների հիմնական պատճառը Խոյի սեփական  էգոիզմն է դառնում, իսկ հարաբերությունների առաջին անախորժությունը արտահայտվում է, երբ Խոյը հաշվի չի առնում զուգընկերոջ կարծիքն ու հետաքրքրությունները։

Ցուլ

Ցուլը բավականին ներդաշնակ նշան է ընտանեկան կյանքի հարցերում։ Սակայն ներդաշնակությունն իրեն անհրաժեշտ է ոչ միայն հարաբերություններում, այլ նաև ֆինանսական հարցերում։ Եթե զույգի նյութական վիճակն անկայուն է և մտահոգություններ է առաջացնում, ապա Ցուլին խորհուրդ չի տրվում ամուսնանալ, քանի որ բաժանման պատճառը հենց ֆինանսների բացակայությունն է դառնում։

Երկվորյակներ

Երկվորյակներն ամենից շատ շփման և շրջապատի ընդլայնման կարիք են զգում, որտեղ, իհարկե, կան հակառակ սեռի ներկայացուցիչներ։ Սա կարող է Երկվորյակի կողակցի խանդի պատճառ լինել։ Բնատուր մարդամոտությունն իսկապես մեծացնում է ինտիմ հարաբերությունների ռիսկը, սակայն սա Երկվորյակին սիրային արկածներ հայցողի պիտակով կնքելու պատճառ  չէ։

Խեցգետին

Խեցգետնի նշանը  կապված է նախնիների արմատների, տան և ընտանիքի հետ, ինչը ոչ միշտ է դրական դեր խաղում։ Հարաբերություններում լարվածության պատճառը կարող են լինել օրինակ՝բնակարանային խնդիրները, ամուսնու ազգականների հետ կոնֆլիկտը, ծնողների հետ համատեղ ապրելու փաստը, ազգականների միջամտությունը երիտասարդ ընտանիքի կյանքի մեջ։ Համատարած իրավիճակ՝ ամուսնացած տղամարդը կնոջ հետ միասին  զոկանչ է ձեռք բերում, իսկ կինը՝ սկեսուր։

Առյուծ

Առյուծի նշանը կապված է երեխաների հետ, և Առյուծի ընտանիքում վեճերի պատճառը հաճախ երեխաներն են լինում, կամ, օրինակ՝ երեխաներին դաստիարակության մեթոդները։ Ի դեպ, երեխաների բացակայությունն էլ կարող է հարաբերությունների խզման պատճառ լինել։ Առյուծը նաև սիրում է զվարճանքներ և հաճույքներ, ինչը կարող է դավաճանության դրդել՝ իջեցնելով ընտանիքի նկատմամբ պարտականության և պատասխանատվության զգացողության մակարդակը։

Կույս

Կույսի նշանը կապված է պարտավորությունների, աշխատանքի և առողջության հետ։ Աշխատանքային և ֆինանսական հարցերը (թե ով և որքան պետք է վաստակի) հաճախ տարաձայնություններ են առաջացնում։ Կարևոր դեր է խաղում սեփական առողջության մասին մտահոգությունը։ Վատ սովորությունները հատկապես նյարդայնացնում են Կույսին։

Կշեռք

Կշեռքների ամուսնալուծությունների պատճառները ամենապարզն են և առօրեական՝ էմոցիոնալ պոռթկումները, վեճերը, սկանդալները, սուտը, դավաճանությունը և այլն... Այդուհանդերձ, Կշեռքների համար շատ կարևոր է, որ իրենց կողակիցը կարողանա զիջել, խաղաղ ճանապարհով և առանց բուռն տեսարանների լուծել վեճերը։

Կարիճ

Հնարավոր է, որ հենց Կարիճներն են տարածել այն կարծիքը, որ ամուսնական սեքսը հոգնեցնում է, և միությունում անխուսափելի է սեքսուալ ձգողականության թուլացումը։ Դավաճանությունը այս մարդկանց ամուսնալուծությունների հիմնական պատճառն է։ Կարիճները կարող են շատ կասկածամիտ լինել՝ վիրավորելով կողակցին իրենց անհիմն և չարդարացված խանդով։

Աղեղնավոր

Ազատասեր Աղեղնավորը ընտանիքում հաճախ ընտելացած և հանդարտ է թվում, սակայն դա ապակողմնորոշող կարծիք է։ Նույնիսկ եթե ընտանեկան կյանքը բարեկեցիկ է, չի նշանակում, որ Աղեղնավորը երջանիկ է։ Հաճախ ամուսնությունը նա ընկալում է որպես ձանձրալի և միապաղաղ կյանք և սկսում է փնտրել նոր զգացողություններ։ Ամուսնալուծության  մեկ այլ պատճառ կարող է լինել, եթե Աղեղնավորի կողակիցը չի կիսում իր ձգտումներն ու հետաքրքրությունները։

Այծեղջյուր

Այծեղջյուրը կարիերայի շարժիչ է համարվում։ Ամուսնությունը կարող խոչընդոտ հանդիսանալ և հաճախ Այծեղջյուրը այս հարցում բարդ ընտրության առաջ է կանգնում։ Սակայն շատ Այծեղջյուրներին ավելի հեշտ է հասնել հաջողությունների՝ ունենալով հուսալի թիկունք, և այստեղ շատ բան կախված է կողակցից։ Իսկ կողակցի դժգոհությունը  հոգեկան դիսկոմֆորտ է առաջացնում հավակնոտ Այծեղջյուրի մոտ, ինչն էլ ընտանիքի փլուզման պատճառ է դառնում։

Ջրհոս

Ջրհոսի համար ամուսնությունը որոշակի նեղ շրջանակ է խորհրդանշում, որտեղ իրեն բարդ է «խցկվել» ։ Բայց եթե Ջրհոսը հասունացել է ընտանեկան կյանքի համար, ապա իր համար բարդ կլինի կյանքի սովորական ընթացքը փոխել, օրինակ՝ հրաժարվել ուրախ ժամանցից, ընկերական շրջապատից և այլն... Կենցաղային խնդիրները հիմնականում ոչ միայն բեռ են Ջրհոսի համար, այլ նաև տհաճություն են պատճառում, և պատասխանատվությունը,  որն անխուսափելի է ընտանիքում, նա նախընտրում է տեղափոխել կողակցի ուսերին։ Անախորժություններից խուսափելու համար Ջրհոսը պետք է «ես»- ը փոխի «մենք»-ի։

Ձկներ

Բացթողումները, անավարտ խոսակցությունները, գաղտնիքները հաճախ զարգացող կոնֆլիկտի պատճառ են դառնում Ձկների ընտանիքում։ Եթե մինչ ամուսնանալը Ձկները նախընտրում են արտահայտել իրենց մտքերը, ապա ընտանեկան կյանքում ամեն ինչ հակառակն է ստացվում։ Հաճախ Ձկները լռում են և չեն արտահայտում իրենց անհանգստությունն , իսկ հետո պոռթկում են մի անսպասելի պահին։ Ըստ աստղագուշակի՝ ամուսնացած Ձկները ավելի հաճախ են խաբում իրենց կողակցին և «երկակի կյանք» վարում։ Նաև Ձկները ենթարկված են այնպիսի մոլության, ինչպիսինն է ալկոհոլը, որն էլ ամուսանլուծությունների ամենատարածված պատճառն է։