Ինչպե՞ս գերել տղամարդուն. Հասարակ կանոններ
Կանանց առաջնային խնդիրներից է գեղեցիկ ու հմայիչ տեսք ունենալը: Ամեն օր տարբեր հագուստ են կրում, բարձրակրունկ կոշիկներ հագնում, այցելում են գեղեցկության սրահներ, փոխում սանրվածքն ու մազերի գույնը, անհամեմատ մեծ գումարներ ծախսում կոսմետիկ միջոցների վրա: Սակայն թե ի՞նչն է ամենից շատ գրավում տղամարդկանց, կամ ինչպե՞ս միանգամից հայտնվել տղամարդու ուշադրության կենտրոնում, քչերին է ծանոթ: Գաղտնիք չէ, որ այս արտաքին փոփոխություններն արվում են հանուն տղամարդկանց: Իսկ ի՞նչն է գրավում նրանց: Ամենաառաջինն ինչի վրա տղամարդիկ ուշադրություն են դարձնում կնոջ կազմվածքն է: Ահա թե ինչու բոլոր կանայք չպետք է անտեսեն իրենց մարմինը. մարզանքները, ճիշտ սննդակարգն ու դիետաների տեղին ու ժամանակին կիրառումը պարտադիր է: Միաժամանակ կանայք պետք է տիրապետեն ճիշտ ցուցադրման կանոններին. Մարմնի որոշակի հատվածներ խնամքով ու նրբորեն պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Սակայն սա չի նշանակում, որ պետք է մեծ բացվածքով բլոզներ հագնել, կամ շատ կարճ կիսաշրջազգեստներ կրել, այս ամենը պետք է անել այնքան աննկատ, որ տղամարդու մոտ հետաքրքրություն առաջանա տեսնելու, թե ինչ է թաքնված ձեր հագուստի ետևում: Տղամարդականց միշտ գրավում է այն, ինչն այնքան էլ լավ չի երևում: Հետաքրքրությունը ոչ միայն գրգռում է, այլև դրդում է, որ նորից ու նորից ուշադրության դարձնեն հենց այդ կնոջը: Եթե ձեր ձայնը պարուրող է, ապա տղամարդկանց հարցում հաջողությունն ապահովված է: Նրանք սիրում են ցածր ձայնող խոսող կանանց: Ցանկացած տղամարդու համար միշտ հաճելի է, երբ կինն իր կարիքն ունի, հետևաբար երբեք մի զլացեք օգնություն խնդրել տղամարդուց: Ձեր խնդրանքը ոչ միայն ստիպում է տղամարդուն օգտակար լինել ու իրենց առնական զգալ, այլև կարող է խոսակցության ու ծանոթության առիթ հանդիսանալ: Իսկ կանանց համար առաջնային է սիրախաղի կանոններին տիրապետելը: Նույնիսկ հասարակ զրույցը կարող է ամեն ինչ պտտել ձեր իսկ ցանկացած ուղղությամբ, եթե դուք օգտագործեք սեթևեթանքի էլեմենտներ: Տղամարդիկ սիրում են, երբ կանայք կրում են վառ ու մոդայիկ հագուստ: Այս արտաքինով կանայք կարող են միանգամից առանձնանալ ամբոխից: Երբեք չմոռանաք օծանելիքի մասին, հաճելի բույրն աննկատ չի թողնի ոչ մի տղամարդու: Նյութի աղբյուրը` YN.am




















Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Москвичей предупредили о грозе и сильном ветре до конца дня
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют
Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник
Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь