Ինչպե՞ս կարող է ջուրն օգնել ճնշումը կարգավորելուն
Սովորական ջուրը կարող է օգնել կարգավորել զարկերակային ճնշումը, հավաստիացնում է սննդաբան, նուտրիցիոլոգ Եվգենի Արզամասցեւը (Ռուսաստան)։ Նրա խոսքով՝ ջրի անհամաչափ օգտագործման ռեժիմը նպաստում է զարկերակային ճնշման խնդիրների՝ դրա անկայունության, կտրուկ տատանումների առաջացմանը։
«Երբ մարդը քիչ ջուր է խմում կամ խմում է երբեմն-երբեմն, կարող են ճնշման տատանումներ առաջանալ։ Մի օր ճնշման ցուցանիշները կարող են նորմալ լինել, հաջորդ օրը՝ ոչ նորմալ»,- ասել է մասնագետը։ Այդ փոփոխությունները, ըստ Արզամասցեւի, բացատրվում են նրանով, թե ինչպես է օրգանիզմը վերաբաշխում հեղուկը բջիջների ներսում եւ բջջամերձ տարածքում։ Հեղուկը կարող է անբավարար կամ, հակառակը, չափից ավելի շատ լինել։ Մասնագետի խոսքով՝ ճնշման կարգավորմանն օգնում է ջրի համաչափ օգտագործումը՝ օրվա ընթացքում ոչ մեծ բաժիններով։
Դրա ընդհանուր ծավալը կարող է կազմել մեկուկես-երկու լիտր։ Սննդաբանի կարծիքով՝ այս սկզբունքով ջուր խմելը կարգավորում է այն հորմոնների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարմնի բջիջներում հեղուկի բաշխման համար, ինչն, իր հերթին, կբարելավի զարկերակային ճնշման ցուցանիշները։
Զարկերակային ճնշման կարգավորման արդյունավետ եւ հասանելի այլ միջոցներից մասնագետը նշել է օգտագործվող աղի քանակության կրճատումը եւ կալիումով եւ մագնիումով հարուստ մթերքների ներառումը կերակրացանկում։




















МФО решили начать «революцию» в своей сфере
В Якутии возбудили уголовное дело после аварийной посадки Ан-2
«Создаст новые риски»: психолог об идее снизить брачный возраст в России
Посейте в мае — в июне сад в бархатных винно-красных шапках. Многолетник цвета бренди для смелых акц...
Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»
В Госдуме раскрыли, кому из россиян повысят пенсии в этом году
Для власти закона не существует: «Паст»
Запах поражения: «Паст»