Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հոկտեմբերի 1-ից շարունակելու է ստուգայցեր իրականացնել հայաստանյան տնտեսվարողների մոտ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը:
Նրա խոսքով, ստուգայցերը պլանավորվում են մեկ օր առաջ, եւ առաջին հերթին ընտրվում են այսպես կոչված ռիսկային կազմակերպությունները, որտեղ գրանցվել էր կորոնավիրուսի 3 եւ ավելի դեպք, ինչպես նաեւ մարդաշատ վայրերը, օրինակ, առեւտրի կենտրոնները: Սակայն դա չի նշանակում, որ այլ կազմակերպություններում ստուգայցեր չեն կատարվելու:
«Ստուգայցերը պատահական են, որեւէ մեկը տեղյակ չի, թե որ գործատուի մոտ պետք է լինի ստուգայցը: Բոլոր պահանջները ստուգվում են, որոնք ներառված են 17-Ն հրամանում, եւ որեւէ պահանջի խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի», – ասաց Աննա Հարությունյանը:
Նրա խոսքով, ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ հայտնաբերման դեպքում 10-20 000 դրամ է, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-120 000 դրամ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:
Այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ, նախարարի խոսքով, նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը: Իսկ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվեն՝ որոշմանը չհետեւելու համար:
Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Բացառություն է արվում միայն հղիների եւ պատվաստման համար հակացուցում ունեցող քաղաքացիների համար: Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց այս օրենքը եւս չի վերաբերվում: Չնայած դրան, նախարարի խոսքով, պաշտոնյաների մեծամասնությունը Հայաստանում արդեն պատվաստված է:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины