Ինչքանով կթանկանա էլեկտրաէներգիան փետրվարի 1-ից
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ մասին որոշում ընդունել էր 2021 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում: Այսպիսով սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները կման անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը, սակագինը կավելանա 1.5 դրամ/կՎտժ-ով: Բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը կազմող՝ ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցողների համար սակագներն կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է սակագինն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով: Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Եվ 400 կՎտժ –ից ավել սպառում ունեցողների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:




















Партия «Гражданский договор» Пашиняна набрала 49,81% на парламентских выборах
Мирошник сообщил о 43 погибших за неделю в результате атак ВСУ
Кефир, яйцо да щепотка соды — через 10 минут готовы оладьи: пышные, высокие и не опадают до вечера
Пошла вишня с грядки — делаю домашний зефир: 3 ингредиента — и никакой химии
«Почту России» освободили от банковских комиссий за один вид платежей
Пакетик дрожжей, мука, вода — простое тесто для пиццы, получается тонкое как в пиццерии
Один человек погиб и два пострадали в ДНР при ударах ВСУ
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»
Котяков раскрыл, сколько работников выведут из тени до конца года
Почему не работает Telegram сегодня, 9 июня: замедление, когда заблокируют