Ինչ իրավիճակ է Գեղարքունիքում. սահմանային իրավիճակը այս պահի դրությամբ
Րոպեներ առաջ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Վարդենիսի ավագանու անդամ Վարդան Մարգարյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում այժմ Գեղարքունիքի մարզում։
«Գիտե՞ք ոնց են կրակում, մեր տղերքի հերթափոխի պահն է, հացի մեքենան պիտի գնա հերթափոխի, չեն թողնում, կրակի տակ են պահում»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարգարյանը։
Հարցին՝ թե պատասխան կրակ արձակվում է, թե ոչ, պատասխանեց՝ «Դա հստակ չեմ կարող ասել, բայց ոնց որ թե չի լսվում»։
Համացանցում նաև լուրեր են տարածվում 2 զոհերի և 5 վիրավորի մասին։ ArmDaily.am-ը կապ հաստատեց Գեղամասարի համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ՝ պարզելու լուրի իսկությունը։
«Ես էլ եմ լսել, բայց հստակ տեղեկություն չունեմ, չեմ ուզում կիսատ բաներ ասեմ, ճշտեմ կասեմ»,-ասաց նա։
Ավետյանի խոսքով՝ փոխհրաձգությունը շարունակվում է, սահմանային վիճակն էլ շարունակվում է լարված մնալ։
Սեդա Մակարյան




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard