Ինչ հեռավորության վրա են գտնվում Փառուխ գյուղից ադրբեջանցիները
Hraparak.am-ը գրում է. «Այս պահին Փառուխում գտնվում են միայն ռուս խաղաղապահները, իսկ ազերները գտնվում են գյուղի ներքևում մոտ 100-150 մետր հեռավության վրա»,- այս մասին տեղեկացանք Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանի հոր՝ Արտյուշա Միքայելյանից։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ադրբեջանի զինված ուժերը բանակցություններից հետո լքել են Փառուխ գյուղը, որտեղ մտել էին մարտի 23-ին՝ խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ-ի եռակողմ համաձայնագիրը։
«Բանակցություններից հետո ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից»,- ասված է հայտարարությունում։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ