Ինչ նշանակումներ են սպասվում
Հրապարակ թերթը գրում է․ «Նախօրեին ինքնաբացարկի դիմում ներկայացրեց նաեւ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը, ում «Քաղպայմանագիրն» այս անգամ «մերժեց» եւ նրան նորից չառաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնում, չնայած շատերը համարում են, որ նա չեզոք է իրեն պահել եւ կարողացել է բավականին հաջող կառավարել խորհրդարանի աշխատանքը այս երեք բարդ տարիներին։ Միրզոյանի թիմակիցները երեկ էլ անտեղյակ էին նրա պլաններից, բայց Միրզոյանի հետ վերջին շփումներից ստացած տպավորություններից հասկացել են, որ նա ցանկանում է «թռնել» թիմից եւ որեւէ պաշտոնում որեւէ չափով այլեւս պատասխանատվություն ստանձնելու հակված չէ, չնայած նրան ավելի ու ավելի եռանդուն են համոզում համաձայնել արտգործնախարարի պաշտոնին։
Հաջորդ անակնկալ ինքնաբացարկն «Իմ քայլի» քարտուղար Հակոբ Սիմիդյանինն էր, ով 3 տարի «Իմ քայլի» ժանդարմի դերն էր խաղում, եւ նաեւ նրա ջանքերով էր խմբակցությունը մնում Փաշինյանի կողքին։ Նա էլ առաջիկայում նշանակվելու է նոր ձեւավորվելիք ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի պաշտոնում։
Ինչ վերաբերում է Վաղարշակ Հարությունյանին, ում տեսնում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, ապա պլանները փոխվել են, եւ նրա ագրեմանն ուղարկվել է Ռուսաստանի իշխանություններին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի թեկնածուի համար։ Ի դեպ, արդարադատության նախարարի թեկնածուն էլ է հայտնի՝ երեկ շրջանառության մեջ դրվեց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունը, ում «մանկության երազանքն» է արդարադատության նախարար դառնալը»։




















Стало известно, как повлияет удаление приложений VK из App Store на фитнес
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
В РФС подтвердили переговоры о матче между сборными России и США
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Ушел из жизни советский актер и кинорежиссер Бако Садыков
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты