Ինքնաթիռը կայծակնահարվել է
Եկատերինբուրգից Սոչի թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարի այլընտրանքային օդանավակայանում՝ կայծակի հարվածի պատճառով, գրում է «ТАСС»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Ներկայումս, ըստ զրուցակցի, օդանավակայանում աշխատում են ավիաընկերության տեխնիկական ծառայությունները, որոնք կորոշեն ինքնաթիռի հետագա շահագործման հարցը:
«Երեկ չվերթի 175 ուղևորներն ավտոբուսներով ուղարկվել են Սոչի»,- հավելել է մամուլի ծառայությունը: