Իրականությունը սարսափելի տխուր է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում ներառված էր նաև ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվեց հաշվետվությունը: Մինչ այս, 2020 թվականի բյուջեի վերաբերյալ տարբեր գնահատականներ ու կարծիքներ են հնչել: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով 2020 թ. բյուջեի հաշվետվությանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշում է, որ իրականությունը սարսափելի տխուր է:
«2020 թվականի բյուջեն, ըստ էության, չէր արտացոլում այն բոլոր առաջնահերթ ու կարևոր խնդիրները, որոնք կանգնած են Հայաստանի առջև: Այդ կտրվածքով, պետք է պարզապես ցույց տան որոշակի ծախսեր՝ պետական գործառույթներ իրականացնելու համար:Զուտ այդպիսին է եղել 2020 թ. բյուջեն: Իրականում յուրաքանչյուր հաշվետվություն այդ իմաստով ոչինչ չի փոխում մեր կյանքում թե՛ տնտեսական զարգացման, թե՛ սոցիալական առումով: Առավել ևս, հաշվի առնենք նաև գոյություն ունեցող իրավիճակը. կորուստներ, արտագաղթի խնդիր, գնաճ, գրեթե չսպասարկվող պետական պարտք, ներդրումների սով: Զուգահեռ՝ ուղղակի ցույց են տալիս, թե իբրև բյուջեն կատարված է, իբր թե քաղաքականություն է իրականացվել: Բայց իրականությունն այլ է: Իրականությունը չափազանց ու սարսափելի տխուր է: Եվ այս տեսանկյունից բյուջեի ցանկացած նկարագրություն ինձ համար առոչինչ է»,- ասաց տնտեսագետը»:




















В США пропавшую мать и двоих детей нашли закопанными в лесу
Российские спортсмены с флагом прошли на закрытии Паралимпиады
Не благородный напиток, а отрава: нарколог раскрыла всю правду о вине
Силы ПВО за два часа сбили 10 украинских БПЛА над регионами России
В ДНР пообещали дополнительно наградить Героя России
Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану
Стало известно, кому может грозить уголовная ответственность за VPN
Фигуранта дела о похищении 9-летней девочки нашли мертвым в СИЗО
В ОП предложили повысить размер материнского капитала
Сеть Zenden получила с начала года 20 исков от собственников ТЦ