Իրավիճակը՝ Վարդենիսի սահմանին
Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործողություններ այս պահին Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի հատվածում թշնամու հետ շփման գծում չկա։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում հայտնեցին Վարդենիսի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ։
Մեզ հետ զրույցում Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը հայտնեց, որ այս պահին շփման գծում դեռևս ձյան հաստ շերտ կա և թշնամին որևէ տեխնիկա չի կարողանում դիրքեր բարձրացնել ու կիրառել։ Վերջիններս անգամ ոտքով են դիրքեր բարձրանում, քանի որ ճանապարհն անընդհատ ձնաբքի պատճառով փակվում է։
Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանն էլ նշեց, որ իրավիճակը հանգիստ է, վերջին օրերին թշնամու կողմից շարժ չի նկատվել։
Վարդենիսի համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում խնդրեց դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին տեղեկությունները պատկան մարմիններից ճշտել։ Անդրադառնալով տեղեկություններին, որ Սոթքի հատվածում օրերս ինտենսիվ կրակոցներ են եղել, Մկրտչյանը հերքեց լուրերը, նշելով, որ նման տեղեկության չի տիրապետում, իսկ եթե նման բան լիներ, ինքն անպայման կիմանար։
Արմինե Նավոյան




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Здание Киево-Печерской лавры было повреждено зенитной ракетой Patriot