ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն ամփոփել է ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ապրիլի 2-ին ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»:
Նշվում է նաև, որ խաղաղապահները 27 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։
Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում չորս երթուղիներով իրականցվել է պարեկություն։
Սակրավորական խմբերը 24 ժամվա ընթացքում պայթուցիկ օբյեկտներից մաքրել են 0,4 հեկտար տարածք. «Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից և պարկուճներից մաքրվել է 2359,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26257 պայթուցիկ առարկա»։
Հաղորդվում է նաև, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ




















В Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка
Экономист оценил последствия возможных изменений семейной ипотеки
Живет 10 лет, цветет вишнево-бордовыми зонтиками с июня до сентября: многолетник для ярких клумб
Лукашенко и Си Цзиньпин провели встречу в Пекине
В МИД России обвинили Запад в эскалации конфликтов на Ближнем Востоке
Пропавшую на реке студентку ищут в Ставропольском крае уже несколько дней
Астролог рассказала, что важно сделать во время полнолуния 30 июня
Раскрыты детали о пропавших под Красноярском туристах
В Курской области пообещали приоритетную помощь вернувшимся из плена
«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду