Լավրով. Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին
Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա Ղարաբաղի տարածաշրջանին եւ կարգավորման խնդիրներին չի վերաբերում, դա զուտ երկկողմանի խնդիր է, որը մենք արդեն մոտ մեկ տարի է առաջարկում ենք սկսել մշակել՝ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով ստեղծելով դրա համար եւ առաջարկելով մեզ որպես խորհրդատու այդ հանձնաժողովում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը եւ այլ կառույցներ քարտեզներ ունեն, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձեւավորման տարբեր փուլերը եւ դրա վարչական սահմանների եւ միութենական հանրապետությունների միջեւ սահմանների փոփոխությունները: Հենց երեկ ես այս թեմայով շփվել եմ իմ հայ գործընկերոջ հետ։ Կողմերից կան համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններով։ Այդ պայմանները այժմ քննարկվում են։ Այնտեղ տարաձայնություններ կան: Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել եւ պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ (2021 թվականի դեկտեմբերին) սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։ «Եվ նույնիսկ մամուլի հետ շփվելու ժամանակ հույս է հայտնվել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչեւ 2021 թվականի վերջ, բայց կրկին կյանքն ավելի բարդ է, հայկական կողմը նոր առաջարկներ ունի, մենք դրանք փոխանցում ենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես անել, որպեսզի այն (հանձնաժողովը) որքան հնարավոր է շուտ գործարկվի: Կրկնեմ, որ տարաձայնություններ կան, թե ինչ պետք է արվի, որպեսզի այն սկսի գործել: Դժվար կլինի։ Այս թեմայի քննարկման ընթացքում մենք համոզվեցինք, որ, հավանաբար, օպտիմալ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ դրա օրակարգում ներառելով առաջնահերթ լուծում պահանջող հարցեր»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։




















Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
В Курской области задержан планировавший теракт против чиновника агент Киева