Լեռնային Ղարաբաղում պետք է կատարվեն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները. Պեսկով
«Գլխավորն այն է, որ երկու կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանագրերի պայմանները»,֊ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է Ռիա Նովոստին։
«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին։ Նրանք կապի մեջ են և՛ ադրբեջանական կողմի, և՛ հայկական կողմի հետ, և, իհարկե, հիմա գլխավորն այն է, որ երկու կողմերը շարունակեն պահպանել համապատասխան պայմանագրերի պայմանները, - ասել է Պեսկովը։