Լիլիթ Հովհաննիսյանի ոճային փոփոխությունը մայրիկ դառնալուց հետո
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը սոցցանցային իր էջերում լուսանկար է հրապարակել, որտեղ ներկայանում է մազերի նոր երանգով` փիրուզագույնով։
Վերջին տարում Լիլիթը պարբերաբար ներկայանում է մազերի վառ գույնով` վարդագույն, կապույտ, դեղին։
Լիլիթի նոր լուսանկարում երևում է, որ մայրիկ դառնալուց հետո նա լիարժեք վերականգնել է նախկին գեղեցիկ կազմվածքը։
Ի դեպ, Tert.am Life-ի տեղեկությունով, երգչուհին վերջերս նոր տեսահոլովակ է նկարահանել։