Լոռու մարզում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 19-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը իր վերադասին հայտնել է, որ բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Անահիտ Ա-ի՝ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում գտնվող վագոն-տնակում իր ծանոթ՝ Կոտայքի մարզի բնակիչ Կամո Կ-ի հետ համատեղ ապրելու ընթացքում պարբերաբար վիճաբանել են միմյանց հետ։
Երեկ՝ հունվարի 19-ին, ժամը 11։30-ի սահմաններում նշված վագոն-տնակում Կամո Կ-ն հերթական անգամ, ըստ նախնական տեղեկությունների, անհիմն վիճաբանել է Անահիտ Ա-ի հետ, դանակով սպառնացել նրան, որ կսպանի, ապա սեղանի վրայից հափշտակել է Անահիտ Ա-ին պատկանող SAMSUNG G6 մոդելի բջջային հեռախոսը, ապա դանակով դարձյալ սպառնացել ու դիմել է փախուստի, մինչ այդ, սակայն, Անահիտ Ա-ն վախից փախել է վագոն-տնակից՝ ասելով, որ նա վերադարձնի հեռախոսը ու հեռանա իր տնակից ու տարածքից, հակառակ դեպքում ինքը կգնա ոստիկանություն։
Դրանից հետո Կամո Կ-ն հետապնդել և փողոցում բռնել է նրան, ապա սեղմելով կոկորդից՝ պատճառել է ֆիզիկական ցավ։ Այնուամենայնիվ, Անահիտ Ա-ն հաջողվել է ազատվել նրա ձեռքերից և դիմել փախուստի։
Փաստի առթիվ Հայաստան քննչական կոմիտեի Լոռու մարզայն քննչակմն վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Կամո Կ-ին և գողացված բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги