Խարկովում բնակելի շենքի վրա արկ է ընկել. կան վիրավորներ
Խարկովում արկ է ընկել բնակելի տան վրա։ Ինչպես հաղորդում է "Суспільне"- ն՝ վիրավորվել է առնվազն մեկ մարդ:
Նախնական տվյալներով՝ տանը մի քանի հարկ է եղել, վիրավորվել է 26-ամյա երիտասարդ:
Նշվում է, որ արկն ընկել է 8-րդ հարկում գտնվող բնակարանի վրա, իսկ շենքը գտնվում է քաղաքի մուտքի մոտ ՝ "Գոպտովկա" անցակետից ոչ հեռու:
Ինչպես ավելի ուշ հայտնել Է Խարկովի արտակարգ օգնության մարզային կենտրոնի տնօրեն Վիկտոր Զաբաշտան՝ Կուրչատովի 21 բնակելի շենքի վրա արկի ընկնելու հետեւանքով վիրավորվել է 26-ամյա բնակիչ, նա գտնվում է "անհետաձգելի օգնության" բաժանմունքում: Այլ վիրավորների մասին չի հաղորդվում: