Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек
Политика

Խնդիրը լուծված չէ, և մենք պետք է որևէ կերպ մեր զգոնությունը չթուլացնենք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի համավարակն աշխարհում դեռևս հաղթահարված չէ: Ընդհակառակը, մենք տեսնում ենք համավարակի նոր դրսևորումներ, նոր բռնկումներ, ընդհուպ` մահվան դեպքերի աճի շատ մտահոգող ցուցանիշներ տարբեր երկրներում:

Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում վերջին ամիսներին համավարակի հետ կապված իրավիճակը կառավարելի է: Մենք ունենք օրական դեպքերի բավական ցածր ցուցանիշ, բայց ցածր ցուցանիշ՝ մեր ունեցած և ընդհանրապես նախկին բարձր ցուցանիշների ֆոնին, որովհետև, եթե այլ տրամաբանությամբ նայենք օրական 70, 60, 100, 120 դեպքն արդեն բավական մեծ թվեր են: Եվ, ճիշտ է, նախորդ շրջանում մենք ունեցել ենք օրեր, երբ կորոնավիրուսից մահվան դեպք չենք ունեցել, երկար ժամանակ այդպիսի իրավիճակ չկար, այսինքն՝ դա ինքնին ուրախալի փաստ է:

Բայց ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պետք է մեր առաջիկա անելիքների վրա կենտրոնանանք՝ թե ինչ պետք է անենք, որպեսզի չվերադառնանք 2020 թվականի հուլիսի, 2020 թվականի դեկտեմբերի, 2021 թվականի հունվարի ցուցանիշներին և կարողանանք հաղթահարել համավարակը: Իհակե, մենք նախկինում խոսել ենք և որոշակի գործողություններ ենք արել՝ պատվաստման ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Ի սկզբանե, մեր մտահոգությունը մեզ անհրաժեշտ չափի պատվաստանյութեր ձեռք բերելն էր, բայց հընթացս մեր օրակարգը կարծես փոխվեց, և մենք հիմա խնդիր ունենք, որպեսզի պատվաստումները պատշաճ ծավալներով իրականացվեն: Այսինքն՝ լինի պատվաստվելուն միտված հանրային տրամադրություն, ինչը պետք է խոստովանել, համենայն դեպս, գործնական մակարդակում արտահայտված չէ: Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 80000 պատվաստված քաղաքացի, ինչը շատ փոքր ցուցանիշ է, և մենք նաև այս խնդիրը պիտի կարողանանք լուծել: Այս ցուցանիշները պատշաճ մակարդակի բերելու համար պետք է լայն աշխատանք արվի, առաջին հերթին՝ հանրային հաղորդակցության ոլորտում:

Ես գոհունակությամբ ուզում եմ նշել, որ այս ընթացքը՝ 80000 պատվաստումները, ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը, որովհետև, փառք Աստծո, մենք պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք, որը խնդրահարույց լիներ այդ առումով: Չնայած պետք է ասել, որ կարող էր նաև լինել, ինչը որևէ ձևով չէր փոխելու մեր վերաբերմունքն ընդհանուր պրոցեսի նկատմամբ: Որովհետև, ի վերջո, կա վիճակագրություն, կա հավանականություն, ի վերջո, եկեք արձանագրենք, որ նույնիսկ ամենապարզ համարվող բժշկական միջամտութունը որոշակի տոկոսներով կարող է բերել բարդացումների, ընդհուպ՝ մահվան ելքով բարդացումների: Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես բժշկական սպասարկումը մենք պետք է դադարեցնեք կամ բժշկական սպասարկման կամ առողջապահական համակարգերի դեմ քարոզչություն իրականացնենք:

Ես այսօր խնդիր եմ դրել, որպեսզի մենք արձանագրենք մեր այսօրվա վիճակը՝ նաև մեր անցած փորձը հաշվի առնելով, պլանավորենք մեր առաջիկա անելիքները, որպեսզի մաքսիմալ արդյունավետ կառավարենք համավարակի հետ կապված իրավիճակը: Բայց ուզում եմ ընդգծել, որ հայեցակարգային առումով, ըստ էության, բարձր շեմ չէ, բայց ամբողջ աշխարհը եկավ այն եզրակացության, ինչ եզրակացության մենք եկանք 2020 թվականի մայիսին՝ մենք պետք է սովորենք ապրել համավարակին զուգահեռ:

Այսօր զարգացած երկրներ կան, որտեղ բռնկումների նոր դրսևորումներ են լինում, բայց նրանք հայտարարում են, որ իրենք, ինչպես պլանավորել են, պատրաստվում են բոլոր սահմանափակումները հանել, որովհետև հասկացել են, որ չի լինի, հնարավոր չէ: Ենթադրենք, տեսականորեն կարող է ևս 3 տարի շարունակվել: Երկրները, նույնիսկ՝ զարգացած երկրները չեն կարող 3 տարի լոքդաուն վիճակում ապրել, որովհետև իրենց ռեսուրսներն էլ են սպառվում, ի վերջո:

Այս առումով, հետահայաց նայելով՝ կարող ենք ասել, որ հայեցակարգային առումով մենք ճիշտ ենք ընկալել իրավիճակը, և ճիշտ որոշումներ են կայացվել: Իհարկե, պրակտիկայում ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած բոլորիս կարգապահությունից և հանրային կարգապահության առումով:

Հիմա ես էլ եմ արձանագրում, որ մենք խորհրդակցություններ անելիս երբեմն դիմակով ենք, երբեմն առանց դիմակի, և երևի պետք է այս խորհրդակցության գործնական արդյունքը լինի այն, որ մենք բոլորս առաջին հերթին մեր օրինակով կանոնները պահպանենք, որպեսզի հանրության համար էլ այդ ուղերձները տեսանելի լինեն, որ խնդիրը լուծված չէ, և մենք պետք է որևէ կերպ մեր զգոնությունը չթուլացնենք»:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը 2021թ. հունիսի 30-ի դրությամբ. արձանագրվել է 225095 դեպք, բուժում է ստանում 2704 անձ (1.2 տոկոս), առողջացել է 216718 անձ (96.3 տոկոս), մահացել է 4514 անձ (2 տոկոս), մահվան ելքեր այլ պատճառով՝ 1099 անձ:

Ա. Ավանեսյանի խոսքով՝ ընթացիկ վիճակը կառավարելի է, ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանը գտնվում է «կանաչ» գոտում, բայց վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ Covid-19 դեպքերի աճ կա, և կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ ԱՆ պաշտոնակատարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թվաքանակը կազմել է 80000, մահվան ելքով որևէ դեպք չի գրանցվել: Հայաստանում պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկայում նախատեսվում են նոր խմբաքանակով պատվաստանյութերի ներկրում:

Ընդ որում, խոսքը ոչ միայն մեր երկրում արդեն իսկ առկա պատվաստանյութերի, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մյուս տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման մասին է: Ա. Ավանեսյանն ընդգծել է, որ մեկ անգամ կորոնավիրուսով վարակվելը չի պաշտպանում կրկնավարակից, և Covid-19-ից պաշտպանվելու համար պարտադիր պետք է պատվաստվել:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, համեմատական անցկացնելով կորոնավիրուսով վարակվածության և պատվաստման ելքերի վիճակագրության միջև, նկատել է, որ առ այսօր կատարված 80000 պատվաստումից մենք չունենք վատ դեպքեր, բայց 80000 կորոնավիրուսով վարակված անձանցից 1600 հոգի մահացել է: Սա վկայում է պատվաստման՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոց լինելու մասին, և պետական քաղաքականությունը պետք է միտված լինի պատվաստումների ծավալի ավելացմանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է այս դիտարկման իրավացիությունը՝ ընդգծելով, որ պետք է հանրային լայն իրազեկում իրականացնել, խթանել պատվաստումային գործընթացը, որի առաջամարտիկը պետք է լինեն պետական կառավարման համակարգը և բժշկական հաստատությունները:

Քննարկման առարկա են դարձել պատվաստումային գործընթացի խթանմանը, հակահամաճարակային կանոնների պահպանմանը, տնտեսական գործունեության և զբոսաշրջային ակտիվության համար անհրաժեշտ վերահսկողական միջոցառումների ապահովմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը, միջգերատեսչական ակտիվ համագործակցությամբ, քննարկել հնչած գաղափարները, առաջարկները և մոդելավորված լուծումներ մշակել:

Վարչապետի պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ձեռնարկվելիք միջոցառումները պետք է միտված լինեն Covid-19-ի դեմ պատվաստումը խրախուսելուն:

Այս համատեքստում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հստակ ժամանակացույցի և ցուցանիշների սահմանմամբ։