Ծխախոտի արգելքը մարտի 15-ից մտնում է օրենքի մեջ
Սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ մարտի 15-ին ցանկացած տիպի ծխախոտային կամ ծխախոտի փոխարինիչի դասի պատկանող արտադրանքի օգտագործում արգելվելու է, այդ թվում արգելվելու է նաև օրինակ՝ նարգիլեների, սիգարների և մնացածի օգտագործումը, կամ այդ ընկերությունների գործունեությունը: Այս մասին Ազգային ժողովում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Հայտնենք, որ այսօր Ազգային ժողովը հրավիրել է արտահերթ նիստ և այս պահին քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Լենա Նանուշյանը դրական պատասխան տվեց. «Այո, պարոն Թունյան, բոլոր այն արտադրատեսակները որոնք կընկնեն օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների սահմանումների տակ, դրանք կար գելվեն մարտի 15-ից սկսած՝ հանրային սննդի վայրերում:
Միաժամանակ պետք է հատուկ նշեմ, որ ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը արգելված է մի շարք փակ հանրային վայրերում՝ ինչպիսիք են աշխատատեղերը, հյուրանոցային հաստատությունները և այլն»,-ասաց նա:




















Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Соцфонд выяснил, где пенсия работающих россиян превысила 30 тыс. рублей
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
В России зарегистрировали 127 завозных случаев лихорадки денге с начала года
Страшно богатые: 10 самых влиятельных вдов планеты
В России появился ГОСТ на кемпинги
В результате атаки БПЛА в Севестополе временно нарушено электроснабжение
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать