Ծնվել է դերասան Վարդան Հովսեփյանի երկրորդ երեխան
Դերասան Վարդան Հովսեփանի և Կարինե Նուրիջանյանի ընտանիքը համալրվել է: Երեկ՝ օգոստոսի 28-ին, լույս աշխարհ է եկել զույգի երկրորդ որդին: Փոքրիկը ծնվել է 3.1 կգ քաշով եւ 50սմ հասակով: Այս մասին հայտնում է Bravo.am-ը:
«Մի կարևոր զգացողություն ունեմ, որ արդեն մեծ ընտանիք դարձանք, և եթե Աստված էլի բալիկ պարգեւի մեզ, միայն շնորհակալ կլինեմ»,- կայքի հետ զրույցում խոստովանել է դերասանը և պատմել, որ որդու ծնվելիս նկարահանման է եղել:
Վարդանը նշել է, որ տղայի անունը նախապես էին որոշել. նրան անվանել են Դավիթ. «Սկզբում ոչ ոքի չէի նմանեցնում, բայց այսօր արդեն մեծ եղբորն է նման, չնայած՝ օր օրի ավելի կփոխվի»: