Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել և հարվածել բետոնե ցանկապատին. վարորդը մահացել է. ՔԿ (տեսանյութ)
2021թ. օգոստոսի 29-ի՝ ժամը 16։06-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հանգստյան գոտու մոտակայքում վթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հարվածել ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող բետոնե ցանկապատին, ինչի հետևանքով վերջինիս մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Экономист оценил последствия возможных изменений семейной ипотеки
В Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенка
Лукашенко и Си Цзиньпин провели встречу в Пекине
Астролог рассказала, что важно сделать во время полнолуния 30 июня
«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
В Курской области пообещали приоритетную помощь вернувшимся из плена
Раскрыты детали о пропавших под Красноярском туристах
США и Иран достигли новой договоренности
Европа готовится к самой трудной за 15 лет зиме
Мужчина погиб из-за перевернувшейся лодки на юге Красноярского края