Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ կայքից:
Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել եւ ախտահանել այն:
Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո:
Աղբյուր