Կդիմեմ միջազգային դատարան․ Զելենսկին գրառում է արել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում այսօր տեղադրած գրառմամբ հայտնել է, որ Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացնում Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
Զելենսկու փոխանցմամբ, Ուկրաինան պահանջում է, որ լսումները մեկնարկեն արդեն գալիք շաբաթվա ընթացքում:
Ուկրաինայի հայցում նշվում է, որ «Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի «ցեղասպանություն» եզրույթն աղավաղելու եղանակով ագրեսիան արդարացնելու համար»:
Ըստ Զելենսկու, Ուկրաինան խնդրում է, որ դատարանն անհապաղ կարգադրի Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները: