Կին մահապարտը պայթեցրել է շուկան․ մահացել է 30 մարդ /Տեսանյութ/
Բաղդադում կին մահապարտը պայթյուն է իրականացրել շուկայում: Միջադեպի արդյունքում մահացել է 30 մարդ, ևս 60-ը վիրավորվել: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքի արևելյան հատվածի բանուկ շուկայում: Դեպքի պահին կրպակները լեփ-լեցուն են եղել, քանի որ շրջանի բնակիչների մեծ մասը գնացել են խանութներ մահմեդական տոներից մեկի՝ Կուրբան Բայրամի առիթով գնումներ կատարելու: