Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Կյանքից հեռացել է Ջեմմա Հասրաթյանը

Կյանքից հեռացել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, հայտնում են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ից։

«Խոր վշտով տեղեկացանք Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ, հասարակական գործիչ, մեր Հիմնադրամի բարեկամ և երկարամյա գործընկեր Ջեմմա Հասրաթյանի մահվան մասին։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանն իր ցավակցությունն ու վշտակցությունն է հայտնում տիկին Հասրաթյանի ընտանիքին և գործընկերներին։

Տիկին Հասրաթյանը եղել է մեր Հիմնադրամի գործընկերը վերջին 20 տարիների ընթացքում։ Նրա ղեկավարած Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան իրականացրել է բազմաթիվ կարևոր ծրագրեր Հայաստանի համար, ջատագովել է Հայաստանի կանանց ակտիվ մասնակցությունը երկրի քաղաքական և հանրային կյանքում։

Տիկին Հասրաթյանը խոր համոզմունք ուներ, որ կրթությունն է դեպի ցանկալի փոփոխությունը տանող ճանապարհը, որը պետք է Հայաստանին դասի աշխարհի քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ կանայք ունենալու են վճռորոշ ձայն երկրի համար կարևոր խնդիրների լուծումները գտնելու ժամանակ։

Տիկին Հասրաթյանի՝ մեծ հումանիստի կերպարը, թույլ չէր տալիս անտարբեր լինել սոցիալապես դժվար իրավիճակում գտնվող մարդկանց նկատմամբ։ Իր նախաձեռնությամբ, ղեկավարությամբ և անձնական մասնակցությամբ իրականացված «Օրորոց» ծրագիրն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերել սոցիալապես խոցելի հարյուրավոր ընտանիքների, որոնք ունեին նորածին երեխա։ Այս ծրագիրը, մասնավորապես, մեծ օգնություն ցուցաբերեց Քովիդ-19 համավարակի ժամանակ։ Տիկին Հասրաթյանն անձամբ էր այցելում սահմանամերձ գյուղեր և իրականացնում աջակցության փաթեթների հանձնումը։

Տիկին Հասրաթյանը ներկայացնում էր մի ամբողջ դարաշրջան, տարբեր սերունդներ ու իր մեջ կրում էր իր ապրած հարուստ կյանքի ամբողջ փիլիսոփայությունը, գիտելիքն ու փորձը, որը ցանկացած առիթով պատրաստ էր կիսել յուրաքանչյուրի հետ՝ համոզված լինելով, որ նման գիտելիքի փոխանցումը ևս կրթելու առիթ է։

Մեր Հիմնադրամի համար մեծ պատիվ էր համագործակցել տիկին Հասրաթյանի հետ, լինել նրա ժամանակակիցը, սովորել և կրթվել նրանից։ Տիկին Հասրաթյանը կմնա մեր հուշերում որպես անկոտրում կնոջ կերպար, ում համար արդարությունը, ազատությունը, հավասարությունը բարձրագույն արժեքներ էին»,- հայտնում են կազմակերպությունից։