Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում
Փետրվարի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
✓ 2811 նոր դեպք
✓ 7297 թեստավորում
✓ 3291 առողջացած
✓ 6 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 396 885 դեպք, որոնցից 359 456-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 762 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8108 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1556 է:
Մեկ օրում մահացել է 6 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 797 392 թեստավորում։