Կորոնաթվերը շարունակում են աճել․ վիճակագրությունը՝ ՀՀ-ում
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է․
✓ 1417 նոր դեպք
✓ 5659 թեստավորում
✓ 2825 առողջացած
✓ 25 մահվան դեպք
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 295 դեպք, որոնցից 386 193 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17 239 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8278 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2 851 836 թեստավորում: