Կորոնավիրուսային համաճարակը մոտենում է ավարտին․ Բիլլ Գեյթս
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ հաջորդ ամառ կորոնավիրուսը ավելի քիչ վտանգավոր կդառնա։ Մայքլ Բլումբերգի Նոր տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ ձեռնարկատերը բարձրաձայնել է համաճարակի զարգացման հնարավոր սցենարի մասին։
«Միգուցե մահացության թվերը նույնիսկ ավելի ցածր լինեն, քան սեզոնային գրիպի դեպքում, դա տեղի կունենա, եթե նոր շտամների ի հայտ գալն անակնկալներ չմատուցի, դա երբեք չի կարելի բացառել»,- ասել է նա։
Ձեռնարկատերն ընդգծել է, որ այժմ այս մասին կարելի է խոսել COVID-19-ի կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդների, մասնավորապես՝ պատվաստումների հաջող կիրառման պատճառով։ Գեյթսը նաև նշել է, որ կորոնավիրուսային վարակի և գրիպի հետևանքով հիվանդացության և մահացության մակարդակների համընկնումն ազդանշան կլինի ամբողջական տնտեսական վերականգնման համար։
Microsoft-ի հիմնադրի խոսքով՝ մոտ ապագայում մարդկությանը կկանգնի գրիպի նոր տեսակների դեմ պայքարի մարտահրավերի առջև։ Գեյթսի խոսքով՝ մարդկությունը պետք է պահպանի հենց այս հիվանդության մուտացիաների պատճառով իր ձեռքբերումները նոր համաճարակի կանխարգելման համար։
Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 254 միլիոն դեպք, մահացել է մոտ 5,11 միլիոն հիվանդ։




















Рубио рассказал об изменении ценности НАТО для США
Уголовное дело возбудили после схода вагонов поезда Москва – Челябинск
Аэропорт Пулково начал принимать и отправлять рейсы по согласованию
Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянс
В Госдуме оценили предупреждение Фицо о блокировке санкций против РФ
В Кремле призвали Зеленского принять решение о мире
Украина столкнулась с последствиями ограничения русского языка. Что нужно знать
Невролог раскрыла, почему молодежь все чаще сталкивается с инсультами
В России столкнулись с проблемами оплаты Apple ID со счета мобильного телефона
Силы ПВО за ночь сбили 50 украинских БПЛА над территорией России