Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, իրականացվել է 2130 թեստավորում: Առողջացել է 6 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422721 դեպք, որոնցից 410393-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2027 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8621 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:
Ընդհանուր կատարվել է 3007841 թեստավորում: