Կորոնավիրուսը Հայաստանում․ Առողջապահության նախարարություն
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի
✓ 134 նոր դեպք
✓ 4220 թեստավորում
✓ 154 առողջացած
✓ 4 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345389 դեպք, որոնցից 332458 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3427 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7993 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է:
Ընդհանուր կատարվել է 2590957 թեստավորում: