Կրակոցներ՝ Կոտայքի մարզում
Երեկ՝ մարտի 15-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ պետ «պոլիտրավմա, ծակած վերք հարցականով և պոռթած հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արգամ Մանուկյանն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Կոտայքի մարզի վարչական տարածքում, ինչի մասին էլ տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Հրազդանի բաժին։
Արդեն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Ա. Մանուկյանը նշված վնասվածքները ստացել է Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ-ոմ գտնվող «Նոր տուն» հացատանը։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդամ» ԲԿ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած Հրազդանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Նորայր Սարգսյանն է, ով վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։




















В ОП предложили повысить размер материнского капитала
Ограничения на полеты сняты в аэропорту Ижевска
В «Совете матерей» предложили исключить декретные из подсчета нуждаемости
Песков заявил о продолжении контактов с США по урегулированию на Украине
В ГД предложили отказаться от понятых при проверке водителей на опьянение
С начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человек
Эксперт предупредил россиян о рисках кражи данных при использовании VPN
Три человека погибли при пожаре в жилом доме в Астрахани
Наступление ВС РФ на Запорожье 26 марта: сгоревшая колонна, куча трупов
Зеленский заявил о якобы обращении США за помощью в защите баз от атак Ирана