Կրակոցներ են հնչել
Մայիսի 1-ին՝ ժամը, 19.20-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ Քարի տակ կոչվող տարածքում կրակում են: Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Մեղրի ճանապարհի 116,5-րդ կմ-ին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում կրակոցներ են հնչել:
Ժամը 20.10-ին հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա տղամարդ: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 3 պարկուճ և 1 փամփուշտ:
56-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Роберту Кочаряну запретили выезд из Армении
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Распад и дискредитация всех институтов: «Паст»