Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է որդու մահվան մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է նորածին որդու մահվան մասին։
«Խորը ցավով հայտնում ենք, որ մեր փոքրիկը մահացել է։ Սա ամենամեծ ցավն է, որ կարող են ապրել ծնողները։ Միայն դստեր ծնունդն է մեզ ուժ տալիս ապրելու այս պահը հույսով և երջանկությամբ։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բժիշկներին և բուժքույրերին` օգնության և խնամքի համար: Մենք բոլորս ընկճված ենք այս կորստից և խնդրում ենք պահպանել անձնական կյանքի անձեռնմխելիությունն այս շատ դժվար պահին: Մեր փոքրիկ տղա, դու մեր հրեշտակն ես: Մենք միշտ կսիրենք քեզ», - ասվում է Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի նամակում, որը հրապարակվել է սոցիալական ցանցերում:
Անցյալ տարվա հոկտեմբերին Ռոնալդուն հայտարարեց, որ իր սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, երկվորյակների է սպասում։




















Взял все документы и пропал: что случилось с Героем России Асылхановым
Крупный пожар на сотни квадратных метров разгорелся в Тульской области
Среди погибших при сходе лавины в Бурятии был гражданин Казахстана
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
Небольшой дождь и до 11 градусов тепла ожидаются в Москве 1 мая
Несколько взрывов прогремели над российским городом
Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП
Американского рэпера D4vd обвинили в жестоком убийстве школьницы
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
Гидрометцентр предупредил о гололедице в Москве