ՀԷՑ-ի հայտարարությունը՝ փետրվարի 1-ից սպասվող փոփոխության վերաբերյալ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունների մասին.
«Հարգելի´ սպառողներ,
2022 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձևը:
Եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, իսկ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ էլեկտրական ցանցին միացման գործընթացում գտնվող սպառողը՝ մինչև էլեկտրական էներգիայի մատակարարումը սկսելը՝ դիմում չի ներկայացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի լուծման վերաբերյալ, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, ապա այդ պայմանագիրը, համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 517 որոշման 48-րդ կետի, համարվում է փոփոխված՝ պայմանագրի նոր օրինակելի ձևին համաապատասխան:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 519 որոշմամբ հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևին կարող եք ծանոթանալ https://www.psrc.am , https://www.ena.am, https://www.azdarar.am կայքերում, փոստային բաժանմունքներում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սպասարկման գրասենյակներում կամ զանգահարելով՝ 180 կամ 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարով»:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Новым президентом Колумбии станет крайне правый политик. Что нужно знать
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги