ՀՀ ՊՆ–ն՝ Ներքին Հանդում ադրբեջանցիների առաջխաղացման լուրերի մասին
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ տեղեկացրեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
«Մենք կտրականապես հերքում ենք այդ լուրը: Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր։ Ոչ մի առաջխաղացման մասին խոսք լինել չի կարող»,- հայտնեցի ՊՆ-ից:
Ինչպես սահմանի այդ, այնպես էլ մնացած բոլոր հատվածներում ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները, այդ թվում նաև՝ մշտադիտարկում ադրբեջանական ԶՈՒ ցանկացած շարժ և վերահսկողության տակ պահում իրադրությունը։
ՊՆ-ից ևս մեկ անգամ հորդորեցին սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություն տարածելիս առաջնորդվել բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ։
Նշենք, որ Tert.am–ին Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը հայտնել է, որ Ադրբեջանցիները առաջ են եկել Կապանի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ և վրաններ տեղակայել․ նրանց դիտարկման տակ են գերեզմանոցը և ջրի աղբյուրը։




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ