Сегодня: 11 Октябрь 2024г., 00:00

ՀՀ քաղաքացիների համար մի շարք երկրներ մուտքի և ելքի նոր սահմանափակումներ են սահմանել

Իրավաբան․net-ը հայտնում է, որ համավարակով պայմանավորված օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում ՀՀ քաղաքացիների այլ պետություններ մուտքի և ելքի սահմանափակումներում նոյեմբերին փոփոխություններ են եղել։

ԱՄՆ

Սահմանը հատելու ռեժիմը

Օդային ճանապարհով օտարերկյա քաղաքացիների մուտքն ԱՄՆ բաց է:

ԱՄՆ չեն կարող մուտք գործել այն օտարերկրացիները, որոնք ԱՄՆ պլանավորած ճամփորդությանը նախորդած 14 օրերի ընթացքումգտնվել են, այդ թվում տարանցիկ, հետևյալ երկրներից որևէ մեկում.

Շենգենյան գոտու երկրներ, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Իրանի ԻՀ, Չինաստան, Բրազիլիա, Հրվ.Աֆրիկա (բացառություն են կազմում դիվանագիտական վիզայով ճամփորդողները, ԱՄՆ քաղաքացու և մշտական բնակչի ընտանիքի հետևյալ անդամները. կին, ամուսին, մինչև 21տ. չամուսնացած զավակ, մինչև 21 տարեկան չամուսնացած քույր/եղբայր):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող, ոչ ներգաղթային նպատակով ԱՄՆ ճամփորդող 2 տարեկանից բարձր բոլոր ուղևորները պետք է լինեն լիարժեք պատվաստված և ներկայացնեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, ինչպես նաև չվերթից մինչև 3 օրացույցային օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք:

COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանքի փոխարեն կարելի է ներկայացնել նաև վերջին 90 օրվա ընթացքում COVID-19-ից ապաքինված լինելու վերաբերյալ տեղեկանք:

ԱՄՆ այն քաղաքացիները և օրինական բնակվող անձինք, ովքեր լիարժեք պատվաստված չեն, պետք է ներկայացնեն չվերթից 1 օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք:

ԱՄՆ այն քաղաքացիները և օրինական բնակվող անձինք, ովքեր լիարժեք պատվաստված են, պետք է ներկայացնեն պատվաստումը հավաստող սերտիֆիկատ ինչպես նաև չվերթից մինչև 3 օրացույցային օր առաջ հանձնած COVID-19 թեստի բացասական պատասխանի տեղեկանք:

Բացառություններ կարող են արվել խիստ սահմանափակ դեպքերում, որոնց ծանոթանալու համար խնդրում ենք կապ հաստատել ԱՄՆ մոտակա դեսպանության հետ:

ԱՄՆ ճամփորդող բոլոր ուղևորներին խնդրում ենք այցելել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետևյալ կայքէջերը` մուտքի սահմանափակումների կիրառման բացառություններին և COVID-19 թեստի բացասական պատասխանի, ինչպես նաև COVID-19-ից ապաքինված լինելու տեղեկանքների ձևաչափերի պահանջներին ծանոթանալու համար:

Վերոնշյալ տեղեկանքները պարտադիր են 2 տարեկանից բարձր բոլոր (ԱՄՆ քաղաքացի և օտարերկրյա քաղաքացի) ուղևորների համար, ստուգվում և հաստատվում են ավիաուղիների կողմից, թռիչքից առաջ*: Տեղեկանքի բացակայության, ինչպես նաև COVID-19 թեստի դրական պատասխանի պարագայում ուղևորը չի կարող մասնակցել թռիչքին:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել․

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/travelers/testing-international-air-travelers.html#general 

Արգենտինա

Սահմանը հատելու ռեժիմը

Համավարակի տարածմամբ պայմանավորված Արգենտինական Հանրապետության կառավարության նոր որոշմամբ մինչև ս.թ. հուլիսի 9-ը, ներառյալ` երկարաձգվել է թիվ 2252/20 որոշմամբ սահմանված սահմանների փակման մասին դրույթը:

Ս.թ. հունիսի 28-ից ուժի մեջ են մտել միգրացիոն և սանիտարական բնույթի նոր սահմանափակումներ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)
Թռիչքների դադարեցում. շարունակվում է կանոնավոր (մուտքային և ելքային) թռիչքների արգելքը՝ Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Աֆրիկյան մայրցամաքի երկրներից, ինչպես նաև մուտքային թռիչքները Բրազիլիայից, Չիլիից և Հնդկաստանից: Նոր փոփոխության համաձայն այդ ուղղություններով թռիչքները որակվում են «հատուկ թռիչքներ» և կարող են գործարկվել իրավասու մարմինների թույլտվությամբ: Սակայն կոմերցիոն թռիչքներով այդ ուղղություններից Արգենտինա մուտք գործող անձանց թիվը չի կարող գերազանցել օրական 600-ը:

Ցամաքային սահմաններով մուտքի սահմանափակում. այդ սահմանները նույնպես շարունակվում են փակ մնալ, կարող են բացվել միայն ԱՀ որևէ նահանգի կառավարության առաջարկով՝ բացառության կարգով, արտակարգ իրավիճակներում կամ հումանիտար պատճառներով, և սահմանակից երկրներից անձանց մուտքը ԱՀ տարածք կհամակարգվի Միգրացիայի ազգային տնօրենության և Առողջապահության նախարարության հետ համատեղ՝ կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան պահանջներին համաձայն:

Պարտադիր կարանտին. ԱՀ-ում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմը այսուետ երկիր մուտք գործելիս պարտադիր կարանտինի ենթակա չէ, եթե ամբողջական պատվաստում է ստացել մուտքի պահից 14 օր առաջ և ունի բացասական ՓՇՌ թեստ (մուտքից 72 ժամ առաջ)։ Դիվանագիտական ծառայողների ընտանիքի անդամ հանդիսացող անչափահասների դեպքում, պատվաստումը պարտադիր չէ, սակայն մուտք գործելու պահից 7 օրվա ընթացքում արգելվում է խմբակային միջոցառումների մասնակցել, մարդաշատ վայրեր այցելել։ Հավատարմագրված դիվանագիտական ծառայողը, ով չի անցել ամբողջական պատվաստում կարող է մեկ անգամ մուտք գործել՝ տեղեկացնելով այդ մասին հայտագրի միջոցով ԱՀ ԱՀՄԱՊ նախարարության արարողակարգի ազգային տնօրենությանը։

Միաժամանակ, դիվանագիտական ծառայողների և պաշտոնատար անձանց պաշտոնական ԱՀ այցերի դեպքում, ովքեր ամբողջական պատվաստում չունեն, պետք է ներկայացնեն ծագման երկիր, իրենց գործուղող մարմնի պաշտոնական նամակ և իրենց անձնագրի պատճեն։ Այս դեպքում, եթե պատվաստումն ամբողջությամբ իրականացված չէ, ապա և՛ հավատարմադրված դիվանագիտական ծառայողները, և՛ պաշտոնական այցով ժամանած անձինք պետք է պարտադիր կարանտին պահպանեն և մուտք գործելու յոթերորդ օրը անցեն ՓՇՌ թեստավորում։

Նոյեմբերի 1-ից թուլատրվում է օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արգենտինական Հանրապետություն, եթե պատվաստում են անցել մուտքից առնվազն 14 օր առաջ։ Երկիր մուտք գործելուց և դուրս գալուց 48 ժամ առաջ պետք է լրացնել երդվյալ հայտարարություն։

Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն

Սահմանը հատելու ռեժիմը

2021 թվականի հունիսի 1-ից ներքոհիշյալ պետությունների ուղևորները չեն կարող մուտք գործել Բանգլադեշ.
Արգենտինա, Բահրեյն, Բոլիվիա, Բրազիլիա, Հնդկաստան, Մալայզիա, Մալդիվներ, Նեպալ, Պարագվայ, Տինիդադ և Տոբագո, Ուրուգվայ։ Ըստ այս կարգավորման Բանգլադեշի քաղաքացիներին նույնպես արգելված է ճանապարհորդել դեպի վերոհիշյալ երկրներ։

Իսկ Բելգիայից, Դանիայից, Հունաստանից, Կոստա Ռիկայից, Կոլումբիայից և Չիլիից, ժամանող ուղևորները, իրենց սեփական միջոցներով, պարտադիր պետք է 14 օր գտնվեն ինքնամեկուսացման մեջ՝ հատուկ կառավարության կողմից ներկայացված հյուրանոցներում։ Նույն պայմաններով Քուվեյթից և Օմանից ժամանող ուղևորները պետք է գտնվեն եռօրյա ինքնամեկուսացման մեջ։ Այս պետություններից ժամանող ուղևորները կարող են որպես տարանցիկ երկիր ընտրել նույնիսկ վերոգրյալ արգելված խմբին պատկանող պետություններից մեկը և անարգել մուտք գործել Բանգլադեշ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Օտարերկրացիները պետք է ունենան առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխան (10 տարեկանից ցածր երեխաները ազատված են թեստի պատասխանը ներկայացնելու պահանջից):

Ժամանելուց հետո 14 օր յուրաքանչյուր ուղևորը պետք է գտնվի պարտադիր տնային խիստ ինքամեկուսացման մեջ։

Բելառուս

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիների մուտքը ԲՀ տարածք իրականացվում է բացառապես օդային ճանապարհով: Ցամաքային ճանապարհով մուտքը ժամանակավոր դադարեցված է (բացառություն՝ քաղաքացիներ, ովքեր ունեն ԲՀ մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Բելառուսի Հանրապետության տարածք մուտք գործելու համար* Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (վեց տարին լրացած) պետք է պարտադիր ունենան՝ մինչև սահմանը հատելը 3 օրվա ընթացքում կատարված PCR թեստի կամ “Ճամփորդում եմ առանց COVID-19” բջջային հավելվածի վրա բացասական պատասխան, կամ պատվաստման վկայական (սահմանահատումը պետք է իրականացվի պատվաստման կուրսից առնվազն 1 ամիս հետո և ոչ ավել, քան 12 ամիս առաջ)**։

Բելառուսի տարածքով (օդանավակայանում) 24 ժամ տարանցումը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում PCR թեստ անհրաժեշտ չէ:

Սահմանափակումները չեն վերաբերվում դիվանագիտական անձնագրեր կրողներին:

Ուշադրություն.

Այն քաղաքացիները, որոնք ԲՀ ժամանում կարմիր գոտու*** երկրներից, պետք է նաև ինքնամեկուսանան 7 օր ժամկետով:

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել․

http://minzdrav.gov.by/ru/dlya-belorusskikh-grazhdan/strany-krasnoy-zony.php

Դանիա

Սահմանը հատելու ռեժիմը

03․07․2021-17․07․2021թթ․ Հայաստանը ներառված է դեղին երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ Դանիա մուտք գործելիս անհրաժեշտ չէ ունենալ բացառիկ հանգամանք։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել բացասական ՊՇՌ տեստ առավելագույնը 72 ժամ վաղեմության, կամ հակամարմինների թեստ՝ առավելագույնը 48 ժամ վաղեմության։

Աղբյուր՝

https://um.dk/en/about-us/the-protocol-department/news/circular-notes/newsdisplaypage/?newsID=00652C95-07F6-43CA-B46F-844F3F72C8F7

Եթովպիա

Սահմանը հատելու ռեժիմը

Սահմանը բաց է

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Եթովպիա ժամանելիս պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունք ոչ ավել քանի 120 ժամ վաղեմությամբ։ Թվային հավաստագրին զուգահեռ գործում է նաև թղթե տարբերակը։ Սա վերաբերում է նաև պատվաստածներին, դիվանագետներին և պատվաստված դիվանագետներին։ Բացառություն են կազմում 10 տարեկանից փոքր երեխաները։

Օդանավակայանում ՊՇՌ թեստ չի կատարվում, սակայն ստուգվում է ժամանողների ջերմությունը։

Թագավարակին վերաբերող որևէ ձևաթուղթ լրացնել պետք չէ։

Պարտադիր մեկուսացում չկա։

Օդանավակայանում, ինչպես նաև այլ հասարակական բաց և փակ վայրերում բոլորը, այդ թվում պատվաստվածները, պետք է դիմակ կրեն, բացառությամբ 5 տարեկանից փոքր երեխաների։

Էստոնիա

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետությունը ներառված է բարձր ռիսկի երկրների ցանկում, որոնց քաղաքացիների վրա տարածվում են դեպի ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումները։ Էստոնիա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները չեն տարածվում COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիների վրա։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Էստոնիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներից պահանջվում է 72 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և վերջին 180 օրվա ընթացքում ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ վերջին 12 ամիսների ընթացքում պատվաստման ապացույց: Սահմանկետում հանձնվում է COVID-19 ՊՇՌ թեստ, մինչև որի բացասական պատասխանը ստանալը պահանջվում է ինքնամեկուսացում քաղաքացու կողմից նշված հասցեով։ COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու կամ պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չունենալու դեպքում գործում է պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ։

ՊՇՌ թեստի և ինքնամեկուսացման պահնջներից ազատվում են․

Անձինք, ովքեր ունեն վերջին 12 ամիսների ընթացքում COVID-19-ից պատվաստման փաստաթուղթ,

Անձինք, ովքեր ապաքինվել են COVID-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում,

Մինչև 12 տարեկան երեխաները։

Բացի այդ, Էստոնիա մուտք գործելու համար մեկնումից առնվազն 48 ժամ առաջ անհրաժեշտ է լրացնել առողջության հարցաթերթիկը (https://iseteenindus.terviseamet.ee/) և ունենալ վավեր QR կոդ:

Իսրայել

Սահմանը հատելու ռեժիմը

Օդային ճանապարհով (Մուտքը միայն Բեն Գուրիոն օդանավակայանով)

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իսրայելի քաղաքացիություն չունեցող անձիք ովքեր ստացել են COVID-19-ի պատվաստանյութի առնվազն երկու չափաբաժին կամ վերջերս են ապաքինվել ապաքինվել 2021թ․ նոյեմբերի 1-ից սկսված կարող են մուտք գործել երկիր հետևյալ դեպքերում․

Չեն այցելել Իսրայելի կառավարության կողմից սահմանված կարմիր գոտու երկրներ վերջին 14 օրվա ընթացքում,
Ստացել են ԱՀԿ կողմից հաստատված պատվաստանյութերից մեկի առնվազն երկու չափաբաժին,
01․12․2021թ․ Իսրայելը սկսելու է ճանաչել Sputnik-V պատվաստանյութը, սակայն այդ պատվաստանյոթով պատվաստված քաղաքացիները պարտավոր են լինելու Իսրայելում հանձնել սերոլոգիական թեստ։
Այն քաղաքացիները ովքեր չեն համապատասխանի վերոնշյալ պահանջներին չեն կարողանա մուտք գործել Իրսայել, եթե չունենան Բացառությունների կոմիտեի թույլատվությունը։

Իսրայելի կողմից ընդունվող պատվաստվանյութերն են․

ԱՀԿ չափորոշիչներին համապատասխանող պատվաստանյութերի ցանկում ընդգրկված են՝ Pfizer, Moderna, AstraZeneca, Sinovac, Sinopharm, the Serum Institute of India և Johnson and Johnson պատվաստանյութերը։ 01․12․2021թ․ սկսած Իսրայելը ընդունելու է Sputnik-V պատվաստանյութը (դրական ցուցանիշով սերոլոգիական թեստի առկայության դեպքում)։

Իսրայել կարող են մուտք գործել այն քաղաքացիները ովքեր ունեն վերոնշյալ պատվաստանյութերի հավաստագրերը և երկրորդ պատվաստումից անցել է առնվազն 14 օր երկիր մուտք գործելու պահին։
Իսրայել ժամանելուց առաջ․

Այն քաղաքացիները ովքեր ցանկանում են այցելել Իսրայել թռիչքից առաջ պետք է ունենան պատվաստման վկայագիր,

Ոչ ավել քան 72 ժամ առաջ հանձված և բացասական արդյունքով PCR թեստ,

Իսրայել ժամանելիս քաղաքացիները պարտավոր են օդանավակայանում հանձնել PCR թեստ, որը կարող են նախապես պատվիրել առցանց տարբերակով կամ էլ տեղում կատարել վճարում։

Ինդոնեզիա

Սահմանը հատելու ռեժիմը

Օտարերկրյա քաղաքացիներին ժամանակավորապես արգելվում է մուտք գործել Ինդոնեզիա, բացառությամբ ստորև նշված իրավական կարգավիճակ ունեցող անձանցից.

Դիվանագիտական կամ պաշտոնական վիզայի կրող անձանց՝ պաշտոնական (նախարարական) այցի կամ ավելի բարձր մակարդակի այցի համար,

Ինդոնեզիայի կացության թույլտվություն ունեցող անձանց (ITAS, ITAP, ABTC, դիվանագիտական/ծառայողական վիզա),

Վավեր վիզա ունեցող անձինք,

Օդանավի անձնակազմ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ինդոնեզիա ժամանելուց հետո հյուրանոցում պարտադիր մեկուսացումը դարձել է 3 օր (նախկինում 5 օր)՝ բոլոր նրանց համար ովքեր ստացել են վակցինացման ամբողջական չափաբաժին:

Ժամանման առաջին օրը և երրորդ օրը ճամփորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, որոնց բացասական արդյունքի դեպքում միայն կարող են մուտք գործել երկիր կամ շարունակել ճամփորդությունը դեպի վերջնական կետ (հյուրանոցում մեկուսացման և ՊՇՌ թեստի հետ կապված բոլոր ծախսերը հոգում են ժամանողները):

Իսլանդիա

Սահմանը հատելու ռեժիմը

Ճամփորդելու սահմանափակումները շարունակվում են երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։

Ռիսկային երկրներից Իսլանդիա ժամանողները պետք է հանձնեն 2 թեստ․ առաջինը երկիր ժամանելուց, երկրորդ՝ 5 օրից, կամ ինքնամեկուսանան 14 օր։ Թեստերի միջև ընկած 5 օրվա ընթացքում անձինք պետք է մեկուսանան։

Իսլանդիա ժամանողները պետք է Իսլանդիա ժամանելուց առնվազն 72 ժամ առաջ գրանցվեն՝ https://visit.covid.is/ հղումով։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Իսլանդիա ժամանելու իրավունք ունեն՝

1-Իսլանդիայի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները

2- Եվրոպական տնտեսական գոտու երկրների և եվրոպական ազատ առևտրի կազմակերպության անդամ երկրների քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները,

3- Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի, Վատիկանի քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները

4- Իսլանդիայում բնակության թույլտվություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները

5- Եվրոպական տնտեսական գոտու երկրների և եվրոպական ազատ առևտրի կազմակերպության անդամ երկրներում բնակության թույլտվություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները

6- Անդորրայում, Մոնակոյում, Սան Մարինոյում, Վատիկանում բնակության թույլտվություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամները

7- Ավստրալիայում․ Նոր Զելանդիայում, Ռուանդայում, Սինգապուրում, Հարավային Կորեայում և Թայլանդում բնակվող անձինք, կամ այն օտարերկրացիները, ովքեր ճամփորդում են այդ երկրներից

Մուտքի արգելքը չի տարածվում նաև հետևյալ անձանց վրա

Օդանավակայանում տարանցիկ ուղևորներ,

Առողջապահության ոլորտում աշխատողներ և տարեցների խնամք իրականացնող անձինք,

Ապրանքների և ծառայությունների փոխադրման համար պատասխանատու աշխատողներ,

Միջազգային պաշտպանության կարիք ունեցող անհատներ,

Անհատներ, ովքեր ճանապարհորդում են լուրջ ընտանեկան միջադեպի պատճառով,

Անհատներ և պատվիրակություններ, ովքեր երկիր են մեկնում Իսլանդիայի կառավարության հովանու ներքո, դիվանագիտական առաքելությունների աշխատակազմ. և օտարերկրյա պետությունների այլ ներկայացուցիչներ.
միջազգային կազմակերպության անձնակազմը և նրանց հյուրերը, ովքեր այդ կազմակերպությունների գործունեության պատճառով պետք է մեկնեն Իսլանդիա, ռազմական ծառայողներ, ովքեր Իսլանդիա են մեկնում հերթապահության. հումանիտար օգնության աշխատողներ; քաղաքացիական պաշտպանության աշխատակազմ; և վերոհիշյալ անձանց ընտանիքի անդամները,

Ուսանողները,

Այն անձինք, ովքեր ըստ էության կարիք ունեն Իսլանդիա մեկնել գործարար նպատակներով կամ այնպիսի բնույթի աշխատանքով, որը հնարավոր չէ հետաձգել կամ կատարել արտերկրում:

Իրանի Իսլամական Հանրապետություն

Սահմանը հատելու ռեժիմը

Իրանի Իսլամական Հանրապետության թե օդային, թե ցամաքային սահմանային անցակետերը բաց են ՀՀ քաղաքացիների ելքի և մուտքի համար։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Թե օդային, թե ցամաքային սահմանային անցակետերով ԻԻՀ մուտք գործելիս 12 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն մինչև 96 ժամ վաղեմության բացասական ՊՇՌ թեստ և կորոնավիրուսի դեմ պատվաստման՝ երկու դեղաչափ ստացած լինելը հավաստող վկայական, ընդ որում երկրորդ դեղաչափի ընդունումից պետք է անցած լինի երկու շաբաթ։

Լատվիա

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետությունը ներառված է բարձր ռիսկի երկրների ցանկում, որոնց քաղաքացիների վրա տարածվում են դեպի ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումները։

Լատվիա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները չեն տարածվում COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիներ վրա։ Ընդունվում են միայն ԵՄ թվային սերտիֆիկատին համապատասխանող փաստաթղթերը, ինչպես նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից տրված սերտիֆիկատները։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Լատվիա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներին պահանջվում է 72 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման ապացույց: Սահմանկետում հանձնվում է COVID-19 ՊՇՌ թեստ, մինչև որի բացասական պատասխանը ստանալը պահանջվում է ինքնամեկուսացում քաղաքացու կողմից նշված հասցեով։ COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չունենալու դեպքում գործում է պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ։

Ինքնամեկուսացումից ազատվում են․

Անձինք, ովքեր ունեն COVID-19-ից պատվաստման փաստաթուղթ (պատվաստանյութը պետք է գրանցված լինի Եվրոպական դեղամիջոցների գործակալության կամ համարժեք կարգավորիչների կողմից կամ ճանաչված Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից)։

Անձինք, ովքեր ապաքինվել են COVID-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում և կարող են ապացույց ներկայացնել ԵՄ թվային COVID վկայականով կամ ԵՄ-ում, ԵՏՀ երկրներում, Շվեյցարիայում կամ Միացյալ Թագավորությունում տրված վկայականով.

Մինչև 13 տարեկան երեխաները, ովքեր ճանապարհորդում են մեծահասակների հետ, ովքեր ազատված են ինքնամեկուսացման պահանջից։

Բացի այդ, Լատվիա մուտք գործելու համար մեկնումից առնվազն 48 ժամ առաջ անհրաժեշտ է լրացնել առողջության հարցաթերթիկը և ունենալ վավեր QR կոդ:

Լեհաստան

Սահմանը հատելու ռեժիմը

Լեհաստանի Հանրապետության (ԼՀ) ցամաքային և օդային սահմանները բաց են ստորև նշված ախտարգելային (կարանտինային) սահմանափակումների կանոնների կիրառմամբ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Կարանտինային սահմանափակումները վերաբերում են բոլոր այն անձանց, ովքեր հատել են ԼՀ պետական սահմանը՝ ժամանելով Եվրոպական միության (ԵՄ) արտաքին սահմանների և Շենգենյան գոտու կամ Եվրոպական տնտեսական տարածքին (ԵՏՏ/EEA) պատկանող երկրներից:

Շենգենյան գոտուց (ներառում է ԵՄ 22 երկիր՝ Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա և ԵՄ անդամ չհանդիսացող 4 երկրներ՝ Իսլանդիա, Լիխտենշտեյն, Շվեյցարիա, Նորվեգիա) կամ ԵՏՏ/EEA երկրներից (ներառյալ՝ Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա) ԼՀ ժամանողները կարանտին են անցնում COVID-19-ի թեստավորում չանցնելու դեպքում: Թեստը պետք է կատարվի սահմանը հատելուց ոչ ուշ, քան 48 ժամ առաջ:

Թեստի տեսակը՝ ՊՇՌ (PCR) կամ հակամարմին (antigen): Սահմանափակումները կիրառվում են խմբային և անհատական տրանսպորտային բոլոր միջոցներով ժամանողների, ինչպես նաև սահմանը ոտքով հատող անձանց նկատմամբ: Կարանտինի ենթարկված ճանապարհորդները կկարողանան սահմանը հատելուց հետո 48 ժամվա ընթացքում կատարել թեստավորում, որի բացասական արդյունքը նրանց կազատի կարանտինից: Թեստերը վճարովի են:

ԵՄ արտաքին սահմաններից դուրս գտնվող երկրներից ԼՀ ժամանողներն անցնում են 10-օրյա պարտադիր տնային կարանտին և չեն ազատվում կարանտինից 48 ժամվա ընթացքում կատարված թեստի հիման վրա: Այդ հնարավորությունը տրվում է միայն 7 օր անց: Թեստերը վճարովի են: Այն անձինք, ովքեր ժամանումից հետո մնում են ԼՀ տարածքում ոչ ավել, քան 24 ժամ և ունեն ավիատոմս, որը հաստատում է ԼՀ տարածքից 24 ժամվա ընթացքում մեկնումը, ազատվում են կարանտին անցնելու պարտավորությունից:

2021թ․ հուլիսի 1-ից Լեհաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել ԵՄ թվային քովիդ վկայականի (EU Digital Covid Certificate) կիրառումը, ըստ որի՝ ԵՄ-ում գրանցված պատվաստանյութերով (Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca /2 դեղաչափ/, Johnson & Johnson /1 դեղաչափ/) ամբողջական (վերջնական դեղաչափից 14 օր անց) պատվաստման վկայական ունեցող անձանց նկատմամբ ԼՀ պետական սահմանը հատելուց հետո չի կիրառվում կարանտինային որևէ սահմանափակում։

Պատվաստման վկայականը պետք է լինի լեհերեն կամ անգլերեն, որում նշված լինեն պատվաստում ստացած անձի անուն-ազգանունը, ամբողջական պատվաստում ստանալու մասին տեղեկատվությունը՝ վերջին դեղաչափի ընդունման օրվա նշումով և պատվաստանյութի անվանումը։ Անվճար, թղթային և էկեկտրոնային տարբերակներով արագ արձագանքման (QR) կոդ պարունակող վկայականները տրվում են այն անձանց, ում ՊՇՌ (PCR) թեստի դրական պատասխանից հետո անցել է 11 օր` մինչև 180 օր տևողությամբ, ում ՊՇՌ կամ հակամարմին (antigen) թեստի պատասխանը եղել է բացասական՝ 48-ժամյա վաղեմությամբ, ում պատվաստման ամբողջական ընթացքն ավարտված է և ուժի մեջ է 12 ամիս տևողությամբ։ 12 տարեկանից ցածր երեխաները, ովքեր ճանապարհորդում են պատվաստված մեծահասակների խնամքի տակ, կարանտինի ենթակա չեն:

Հավելյալ տեղեկությունների համար․

https://www.gov.pl/web/koronawirus/aktualne-zasady-i-ograniczenia

Լիտվա

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետությունը ներառված է բարձր ռիսկի երկրների ցանկում, որոնց քաղաքացիների վրա տարածվում են դեպի ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար ժամանակավոր սահմանափակումները։ Լիտվա օտարերկրյացիների մուտքի սահմանափակումները չեն տարածվում COVID-19-ով վարակված և ապաքինված լինելու վերաբերյալ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով (Janssen, Comirnaty (Pfizer/BioNTech), Moderna և Vaxzevria (AstraZeneca)) պատվաստման փաստաթուղթ ունեցող քաղաքացիներ վրա։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Լիտվա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիներից պահանջվում է 72 ժամվա ընթացքում արված COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ COVID-19-ով վարակված և վերջին 180 օրվա ընթացքում ապաքինված լինելու վերաբերյալ փաստաթուղթ կամ ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերից որևէ մեկով պատվաստված լինելու ապացույց:

Գործում է պարտադիր 10-օրյա ինքնամեկուսացման պահանջ, որից ազատվում են․

Անձինք, ովքեր ունեն ԵՄ տարածքում ճանաչված պատվաստանյութերով COVID-19-ից պատվաստման փաստաթուղթ,

Անձինք, ովքեր ապաքինվել են COVID-19-ից վերջին 6 ամսվա ընթացքում,

Մինչև 12 տարեկան երեխաները COVID-19 ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում։

Բացի այդ, Լիտվա մուտք գործելու համար մեկնումից առնվազն 48 ժամ առաջ անհրաժեշտ է լրացնել առողջության հարցաթերթիկը և ունենալ վավեր QR կոդ:

Կանադա

Սահմանը հատելու ռեժիմը

Կանադայի տարածք իրավունք ունեն մուտք գործել՝

Կանադայի քաղաքացիները,

մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները,

Կանադայի քաղաքացիների և Կանադայում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների մերձավոր ազգականները՝ վերջիններիս մոտ կանադական վիզաների առկայության պարագայում,
հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամները, ինչպես նաև դիվանագիտական առաքելության ժամանող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցները,

անհապաղ բուժում ստանալու նպատակով ժամանող օտարերկրացիները, որոնց մուտքը արտոնված է Կանադայի Հանրային առողջապահության գործակալության կողմից (PHAC),

ուսման նպատակով ժամանող օտարերկրյա քաղաքացիները

Մուտքի արտոնագրի հետ մեկտեղ օտարերկրյա քաղաքացիները սահմանային կետում պարտադիր պետք է ներկայացնեն Կանադայի Ներգաղթի, փախստականների և քաղաքացիության հարցերով ծառայության գրավոր թույլտվությունը (written authorization from Immigration, Refugees and Citizenship Canada). Վերջինիս բացակայության պարագայում օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի ։

Կորեա

Սահմանը հատելու ռեժիմը

2020թ. ապրիլի 13-ից 90 երկրներից ԿՀ կարճաժամկետ (զբոսաշրջային) այց կատարելու ցանկություն ունեցող քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը կասեցված է և, հետևաբար, նշված քաղաքացիները չեն կարող ԿՀ մուտք գործել: Բացառություն են կազմում խիստ անհրաժեշտությամբ ԿՀ մուտք գործող քաղաքացիները, դիվանագիտական մուտքի արտոնագիր ունեցող քաղաքացիները, ԿՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները (եթե վերջիններս 2020թ. հունիսի 1-ից հետո ԿՀ-ից հեռանալիս լրացրել են «re-entry permit»-ի ձև), ինչպես նաև ABTC (APEC Business Travel Card) կրողները: Միջնաժամկետ (ոչ զբոսաշրջային) և երկարաժամկետ այցով ժամանող բոլոր քաղաքացիները (այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները) պարտադիր պետք է մուտք գործելիս թեստավորվեն, ապա 14 օրով ինքնամեկուսանան:

Կորեայի միջոցով տարանցիկ թռիքչները թույլատրվում են, սակայն քաղաքացին պետք է ունենա իր հաջորդ թռիքչի տոմսը և Կորեայում տրանզիտը պետք է տևի ոչ ավել, քան 24 ժամ:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

ԿՀ ժամանող բոլոր քաղաքացիները պարտավոր են լրացնել առողջական վիճակի, ինչպես նաև ճամփորդական տվյալների վերաբերյալ հատուկ ձև և ներկայացնել դրանք կորեական մարմիններին օդանավակայանում, որտեղ կիրականացվի նաև բժշկական զննում (ջերմություն, ախտանիշների առկայություն և այլն): 2021 թ. հունվարի 8-ից սկսած ԿՀ ժամանող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է պարտադիր ներկայացնեն նաև վերջին 72 ժամվա ընթացքում կատարված PCR թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ, որի բացակայության պարագայում նրանց մուտքը ինքնաթիռ կարող է արգելվել: Փաստաթուղթը պետք է ներկայացվի տպված վիճակում, էլեկտրոնային ձևաչափը չի ընդունվի:

Կարճաժամկետ այցով և հատուկ պայմաններով ժամանող քաղաքացիները օդանավակայանում պարտադիր կանցնեն PCR թեստավորում: Դրական արդյունքի դեպքում քաղաքացին կհոսպիտալացվի, իսկ բացասականի դեպքում պետք է անցնի 14-օրյա ինքնամեկուսացում պետության կողմից առանձնացված վճարովի կացարանում:

Երկարաժամկետ այցով ժամանողները նույնպես կթեստավորվեն, սակայն ոչ թե օդանավակայանում, այլ ԿՀ մուտք գործելուց և ինքնամեկուսացման անցնելուց հետո 1 օրվա ընթացքում: Բոլորը պարտավոր են ներբեռնել նաև ախտանիշների և ինքնամեկուսացման համար նախատեսված բջջային հավելվածը և օրական կտրվածքով ներկայացնել առողջական վիճակի և ախտանիշների մասին տվյալներ:

Պարտադիր ինքնամեկուսացման պահանջը կարող է որոշ դեպքերում չկիրառվել: Այսպես, եթե քաղաքացին ունի պատվաստման հավաստագիր (միայն հետևյալ պատվաստանյութերով՝ Pfizer, AstraZeneca, Janssen, Moderna, Covishield, Sinopharm/Sinovac) և 2 դեղաբաժիններն էլ ստացել է Կորեայի Հանրապետությունում (և 2-րդ դեղաբաժինը ստանալուց հետո անցել է առնվազն 14 օր), ապա նա կարող է դիմել ինքնամեկուսացումից ազատվելու (quarantine exemption) համար: Եթե քաղաքացին պատվաստվել է այլ երկրում և Կորեա է այցելում բացառություն կազմող նպատակներով (հարազատի մահ, հումանիտար նպատակներով և այլն), ապա նա կարող է դիմել իր երկրում ԿՀ դեսպանատուն ինքնամեկուսացման պահանջից ազատվելու համար (որոշումը կայացվում է հաշվի առնելով տվյալ երկրում համաճարակային իրավիճակը):

Նույնիսկ ինքնամեկուսացում չանցնելու դեպքում ԿՀ ժամանող բոլոր քաղաքացիները պետք է ունենան վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով հավաստագիր, ԿՀ ժամանելուն պես անցնեն ՊՇՌ թեստավորում, ապա ևս մեկ անգամ թեստավորվեն մուտք գործելուց հետո 6-րդ կամ 7-րդ օրը:

Կիպրոս

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Կիպրոս բաց է:

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Կիպրոս ժամանելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է հավատարմագրված լաբորատորիայում հաձնեն COVID-19 մոլեկուլար թեստ (ՊՇՌ), թռիչքից 72 ժամ առաջ վերցված նմուշով և COVID-19 մոլեկուլար թեստի (ՊՇՌ) բացասական արդյունքի մասին փաստաթուղթը ներբեռնեն Cyprus Flight Pass( https://cyprusflightpass.gov.cy) հարթակում: Անհրաժեշտ է COVID-19 մոլեկուլար թեստ (ՊՇՌ) հաձնել նաև Կիպրոս ժամանելուց հետո, որի արժեքը Լառնակայի օդանավակայանում կազմում է 30 Եվրո, իսկ` Պաֆոսի օդանավակայանում` 32 Եվրո: Թեստի արդյունքները հասանելի կլինեն www.covid-testcyprus.com թվային հարթակում: Կիպրոս ժամանող մինչև 12 տարեկան երեխաներն ազատվում են թեստավորման պահանջից:

Այն անձանց, ովքեր ավարտել են իրենց պատվաստումը (այսինքն ՝ ստացել են պատվաստման բոլոր չափաբաժինները) թեստ հաձնելու պահանջ չի ներկայացվի:

Ընդունելի են Դեղամիջոցների Եվրոպական գործակալության կողմից թույլատրվող բոլոր պատվաստանյութերը, ինչպես նաև Sputnik V, Sinopharm (BBIBP COVID-19) և Sinovac, AstraZeneca-Covishield և AstraZeneca-SKBio:

Կիպրոս մուտք գործելուց առաջ անհրաժեշտ է www.cyprusflightpass.gov.cy կայքում լրացնել ուղևորի տեղորոշման ձևաթուղթ:

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.visitcyprus.com և www.cyprusflightpass.gov.cy կայքերում:

Կիպրոսի Հանրապետության տուրիզմի նախարարության պաշտոնական կայքէջն է https://www.visitcyprus.com/index.php/en/։

Հնդկաստանի Հանրապետություն

Սահմանը հատելու ռեժիմը

2021 թ.  մարտի 30-ից թույլատրվում է Հնդկաստան մուտք գործել գործարար, բժշկական և այլ այցերի պարագայում։

Հնդկաստանում COVID19 համավարակի նահանջով և երկակի պատվաստումների բավականին մեծ թվով (1.068.571.879) պայմանավորված` կառավարությունը որոշում է կայացրել թույլատրել զբոսաշրջիկներին ազատորեն այցելել Հնդկաստան։

Վերջիններս խմբերով կարող են մուտք գործել Հնդկաստան ս.թ. հոկտեմբերի 15-ից։ Իսկ անհատ զբոսաշրջիկները կարող են մուտք գործել Հնդկաստան ս.թ. նոյեմբերի 15-ից։ Մուտքի արտոնագրերը տրամադրվում են էլեկտրոնային հարթակի և արտերկրում գործող դեսպանությունների, հյուպատոսությունների միջոցով։

1.https://boi.gov.in/

2.https://indianvisaonline.gov.in/

3.https://www.newdelhiairport.in/pdf/DO-letter-to-CSs-and-Administrators-of-all-States-and-UTs.pdf

4.https://www.newdelhiairport.in/covid19 ։

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Անխտիր բոլոր ուղևորները, թե՛ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներն, թե՛ օտարերկրացիները Հնդկաստան մուտք գործելիս պարտավոր են ներկայացնել ՊՇՌ (PCR) թեստի բացասական արդյունք, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից ժամանող ուղևորները պարտադիր պետք է օդանավակայանում հանձնեն ևս մեկ ՊՇՌ (PCR) թեստ՝ չնայած նրան, որ իրենց հետ կարող են ունենալ թեստի արդյունքները։ Իսկ սեպտեմբերի 1-ից նույն պահանջը կիրառվում է նաև Բանգլադեշից, Բոտսվանայից, Զիմբաբվեից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Մավրիկոսից, Նոր Զելանդիայից և Չինաստանից Հնդկաստան մուտք գործող ուղևորների  նկատմամբ։

Պատվաստման վկայականի ներկայացումը պարտադիր պահանջ չի հանդիսանում։

Հնդկաստան ժամանելուց առաջ օտարերկրյա քաղաքացիները պարտադիր լրացնում են երկու տեղեկանք-դիմում (տեղադրված են Քաղաքացիական ավիացիայի նախարարության կայքում), որտեղ նշվում են վերջինիս անձնական տվյալները, կոնտակտները, ինչպես նաև կցվում է առավելագույնը 72 ժամ վաղեմության COVID-19-ի նկատմամբ ՊՇՌ հետազոտության թեստի բացասական պատասխանը։ Վերոհիշյալ դիմումները քաղաքացին պարտավոր է նաև տպված օրինակով ունենալ իր մոտ՝ օդնավակայանում սահմանապահին ներկայացնելու համար։

Հունաստան

Սահմանը հատելու ռեժիմը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հունաստան բաց է:

Հունաստան մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. Փաստաթուղթ՝ վերջին 72 ժամվա ընթացքում հավատարմագրված լաբորատորիայում կատարված COVID-19 մոլեկուլար թեստի (ՊՇՌ) բացասական արդյունքի մասին կամ փաստաթուղթ` վերջին 48 ժամվա ընթացքում կատարված անտիգենների էքսպրես թեստի բացասական արդյունքի մասին, (բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաներ),
  2. Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում, այն քաղաքացիների համար, ովքեր ավարտել են իրենց պատվաստումը (այսինքն՝ վերջին պատվաստումից անցել է 14 օր՝ կախված պահանջվող չափաբաժիններից) և ունեն պատվաստման վկայագիր:

Ընդունելի պատվաստանյութերն են՝ Pfizer BioNtech, Moderna, Astra Zeneca/Oxford, Novavax, Johnson + Johnson/Janssen, Sinovac Biotech, Gamaleya (Sputnik), Cansino Biologics, Sinopharm:

  1. Բացասական թեստի վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում, այն քաղաքացիների համար, ովքեր վերջին 2-9 ամիսների ընթացքում COVID-19-ի համար դրական արդյունք են ունեցել և ունեն համատասխան տեղեկանք հավատարմագրված լաբորատորիայից դրա վերաբերյալ:
  2. Մուտք գործելուց 12 ժամ առաջ անհրաժեշտ է travel.gov.gr կայքում լրացնել ուղևորի տեղորոշման ձևաթուղթ և ունենալ այն թղթային կրիչով կամ դրա QR կոդը:

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է https://travel.gov.gr/#/

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Հունաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարության պաշտոնական կայքէջ.   https://travel.gov.gr/#/

Ճապոնիա

Սահմանը հատելու ռեժիմը

159 երկրներից (ներառյալ Հայաստանի Հանրապետությունը) և շրջաններից ժամանող կամ այդ երկրներ վերջին 14 օրվա ընթացքում մուտք գործած բոլոր քաղաքացիների համար գործում է մուտքի արգելք: Բացառություն են կազմում հատուկ պայմաններ բավարարող անձինք (Ճապոնիայի քաղաքացիներ, Ճապոնիայում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, երկրում հավատարմագրված դիվանագետները, երկիր մուտք գործելու խիստ անհրաժեշտություն ունեցող անձինք (հատուկ բուժում, մերձավոր հարազատի մահ և այլն)):

Երկիր մուտք գործելու սահմանափակումները (առողջապահական և այլն)

Ճապոնիա մուտք գործելիս բոլոր քաղաքացիների համար գործում են հետևյալ պահանջները՝

  • Անհրաժեշտ է ներկայացնել Ճապոնիա մեկնումից առաջ վերջին 72 ժամվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով փաստաթուղթ,
  • Ս.թ. հունվարի 9-ից սկսած օդանավակայանում պարտադիր է ՊՇՌ թեստի հանձնումը՝ անկախ նախորոք հանձնված թեստի բացասական պատասխանով փաստաթղթի առկայությունից,
  • Մուտք գործելուց հետո անհրաժեշտ է 14 օրով պարտադիր ինքնամեկուսանալ և չօգտվել հանրային տրանսպորտից, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ստորագրել հատուկ ձևաչափով երաշխավորագիր`https://www.mhlw.go.jp/content/000836304.pdf,
  • Թռիչքից առաջ անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումով (https://arqs-qa.followup.mhlw.go.jp/#/) հարցաշարը, ապա Ճապոնիա ժամանելուն պես հարցաշարի գեներացված QR կոդը ներկայացնել Ճապոնիայի սահմանային անցակետի աշխատակիցներին,
  • Անհրաժեշտ է նաև ներբեռնել COCOA ճապոնական հավելվածը և ինքնամեկուսացման ընթացքում գրանցել գտնվելու վայրի տվյալները՝ ըստ հարցման, ճապոնական մարմիններին ներկայացնելու համար,

Ինքնամեկուսացման պայմանները խախտելու պարագայում քաղաքացու անունը կհրապարակվի (վարակի կանխարգելման նպատակով), կացության կարգավիճակը կարող է վերանայվել, քաղաքացուն կարող են նաև արտաքսել:
Ս.թ. հոկտեմբերի 1-ից Ճապոնիա մուտք գործելիս ինքնամեկուսացման տևողությունը 14 օրից դարձել է 10 օր բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ունեն պատվաստման հավաստագիր (կամ ճապոնական կամ տրված հետևյալ հղումով ներկայաց

В «Модерне» назвали ненормальным большое количество театральных премьер Кровавая казнь за парковку: сосед расстрелял супругов с собакой в Мытищах Число жертв урагана "Милтон" во Флориде достигло 14 человек Путин заявил о готовности России обсуждать новый миропорядок Адская свекла в духовке в фольге: осторожно, очень остро США могут смягчить позицию по блокировке российских активов Важно: Аршак Карапетян призывает к консолидации Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Алаудинов заявил о гибели штурмовика "Ахмата" Теннисист Рафаэль Надаль завершил карьеру Песков заявил, что Москва не получала сигналов о готовности Киева к прекращению огня Москва первой применила новые штрафы для водителей. За что наказывают? Российские школьники начали изучать песни SHAMAN Ураган "Милтон" добрался до суши в американском штате Флорида Жителей поселка Родниковый в Адыгее эвакуируют из-за пожара после атаки БПЛА Облачная погода без осадков ожидается в Москве 10 октября Диснейленд во Флориде временно закроется из-за урагана "Милтон" СФ одобрил закон о лишении прав на 1,5 года за скрытые госномера Иранские парламентарии призвали разрешить создание ядерного оружия Синоптик спрогнозировала по-весеннему теплые выходные в Москве Более 30 человек погибли за сутки в Ливане в результате ударов Израиля Движение транспорта будет перекрыто на нескольких набережных Москвы 12 октября Готовим цимес — еврейский десерт из моркови и сухофруктов Metaratings: Россия сыграет с Пакистаном 11 октября Пенсии до 70 тысяч: как вырастут выплаты по возрасту и пособия в 2025 году Россиян предупредили, чем грозит потеря банковской карты ПВО сбила почти 50 украинских дронов за ночь над Россией Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» ДТП с легковым авто и грузовиком произошло на 103-м км МКАД