Հազարավոր հասցեներում 36 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 21-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի.
Գորիս քաղաքի,
Հարժիս,
Հալիձոր,
Շինուհայր,
Խոտ,
Քարահունջ,
Հարթաշեն,
Ն.Խնձորեսկ,
Արավուս,
Տեղ,
Կոռնիձոր,
Քարաշեն,
Սպանդարյան,
Հացավան,
Աշոտավան,
Իշխանասար գյուղերի,
«Տաթևեր» ճոպանուղու,
նշված բնակավայրերին հարակից զինմասերի,
Շաքե վարչական տարածքի քարի արտադրամասի,
«Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների,
Մաքսատան,
«Սիսիան» ՇԻԿ-ի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրանջատման պատճառը «Մուխուրթուրյան-Գորիս» խոշոր՝ 500 մմ-ոց մայրուղային ջրատարի վրա հայտնաբերված 12 վթարների վերացումն է, որը պատճառ է հանդիսանում վայրկյանում 30 լիտր ջրի կորստի:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Սիսիան» շահագործման տեղամասը սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար արդեն իսկ սկսել է վթարավերացման աշխատանքների նախապատրաստական փուլը:




















Силы ПВО уничтожили 123 БПЛА ВСУ над территорией России за ночь
Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
США и Иран достигли мирного соглашения
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
Роберту Кочаряну запретили выезд из Армении
В Роспотребнадзоре рассказали о необходимости сдавать клещей на анализ
Здание Киево-Печерской лавры было повреждено зенитной ракетой Patriot