Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան
2021թ. հուլիսի 31-ին, ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողները, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու ուղղակի դիտավորությամբ դեռևս տեսակը չպարզված հրազեններից կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում իր ծառայողական պարտականություններն իրականացնող, ավտոմոբիլային ջոկի ավագ վարորդ, պայմանագրային զինծառայող Ա.Պողոսյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արձակված կրակոցների հետևանքով վնասվել է վերը նշված ավտոմեքենան, որի հետևանքով զգալի չափերով նյութական վնաս է պատճառվել զորամասին: Ա.Պողոսյանը վնասվածքներ չի ստացել:




















Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значитель...
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
Врач объяснил, нужна ли электрическая зубная щетка
Принесет ли президент извинения? «Паст»
Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»
Маск пообещал защитить любого, кто расскажет правду об Эпштейне
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
Суд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраля
В Баку ученик лицея выстрелил в учителя из охотничьего ружья
Работу Путина положительно оценили 80% россиян