Համաճարակային իրավիճակը Հայաստանում
Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 15 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422677-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 2355 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 998 412 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2053 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 410324 անձ` վերջին մեկ օրում 14 անձ:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել:
Մահացածների թիվը 8620 է: