Հայաստանում կորոնավիրուսով վարակման 129 նոր դեպք է հաստատվել, մահացել է 4 մարդ
Հունվարի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
✓ 129 նոր դեպք
✓ 3899 թեստավորում
✓ 130 առողջացած
✓ 4 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 518 դեպք, որոնցից 332 588 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3422 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է:
Ընդհանուր կատարվել է 2 594 856 թեստավորում