Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940 նոր դեպք
Հայաստանում հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 940 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 350 897 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2669 792 վերջին մեկ օրում` 5812 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 7242 պացիենտ:
Վերջին տվյալներով ապաքինվել է 334109 անձ` վերջին մեկ օրում 127 անձ:
Կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել: