Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ներկայացվել է որոշման նախագիծ, համաձայն որի` 2021 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ կլինի՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Որոշման մեջ սահմանված է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
«Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի փետրվարի 25-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին»,–ասված է նախագծում:
Պահանջվում է պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալներն ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:




















Месси назвали безумцем после «выходки» на чемпионате мира
Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Стало известно, почему россияне массово отказываются от пластиковых карт
Президент Польши Навроцкий лишил Зеленского ордена "Белого орла"
Путину доложили о строительстве жилья для бойцов СВО в Северной Осетии
Россиянам рассказали, как выбрать клюквенный морс
ВС России нанесли удар возмездия по энергетическим объектам Украины
Беру 2 яйца и стакан манки — через 50 минут на столе манник «Всё по одному стакану»: без весов и зам...
В России появился ГОСТ на кемпинги
Стало известно, когда в России полностью исчезнут карты Visa и Mastercard