Հայկոյի մահից հետո առաջին անգամ հայտնվել են կադրեր նրա մայրիկի մասնակցությամբ
Օրերս երգիչ էրիկը նշում էր իր ծնունդը:
Նա եւ երգիչ Հայկոն մտերիմ ընկերներ էին:
Էրիկն իր ծննդյան մի մասը նախընտրել էր անցկացնել Հայկոյի ստուդիայում:
Starnews-ի աչքից չի վրիպել, որ ներկա էին նաեւ Հայկոյի ընտանիքի անդամները՝ եղբայրը եւ մայրը:

Հայկոյի մահից հետո սա առաջին անգամն էր, երբ երգչի մոր՝ Սուսաննա Նիկողոսյանի մասնակցությամբ կադրեր են հայտնվել համացանցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անահիտ Սիմոնյանը ժամանակ առ ժամանակ ակնարկում է, որ իր մայրն է Արմանի լավագույն տատիկը, ինչպես նաեւ հենց իր հարազատներն էին ավանդույթի համաձայն՝ որդուն ծննդյան գիշերն ուրախացրել:

Հիշեցնենք, որ Հայկոն մահացել է նախորդ տարի՝ սեպտեմբերի 29-ին:



















