Главная Лента Видео Поделиться
Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Синоптик предупредил о переменчивой погоде на этой неделе в Москве Путин в День памяти и скорби возложил венок к Могиле Неизвестного Солдата Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Сборная Уругвая упустила победу над дебютантом Кабо-Верде на ЧМ-2026 Арестован сын Мартуна Григоряна Никакого больше желе и варенья. Клубничное масло с фисташками: к хлебцам, тостам или в кашу Россиянам упростят доступ к МРТ Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Иран пригрозил Израилю повторением «позорного исхода» из Ливана Стали известны подробности ночного налета на Воронежскую область
Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовСиноптик предупредил о переменчивой погоде на этой неделе в МосквеПутин в День памяти и скорби возложил венок к Могиле Неизвестного СолдатаАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesСборная Уругвая упустила победу над дебютантом Кабо-Верде на ЧМ-2026 Арестован сын Мартуна ГригорянаНикакого больше желе и варенья. Клубничное масло с фисташками: к хлебцам, тостам или в кашу Россиянам упростят доступ к МРТ Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамИран пригрозил Израилю повторением «позорного исхода» из Ливана Стали известны подробности ночного налета на Воронежскую область Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»Пожар на строительном рынке в Балашихе локализованВ начале июля ожидается самое маленькое Солнце «Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»В России появился ГОСТ на кемпинги 10+ идей, с чем подавать свежие ягоды: от классики до неожиданных сочетаний Малиновый мармелад за 30 минут: бархатные кубики с ягодной искрой. Натурально, бюджетно и без химии

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել է 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:

Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ) - 10.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 13.06.2022 թ.,

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց պատմություն» (բանավոր) - 08.06.2022 թ.,

«Գրականություն» (բանավոր) - 13.06.2022 թ.,

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - 16.06.2022 թ.,

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 23.06.2022 թ.,

«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 28.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 30.06.2022 թ.,

«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում - հունիսի 7-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում գրավոր ավարտական և կենտրոնացված ավարտական քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր) - 08.06.2022 թ.,

«Հայոց պատմություն» (գրավոր) - 15.06.2022 թ.,

«Մաթեմատիկա» (գրավոր) - 22.06.2022 թ.,

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից: Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն:

Կենտրոնացված ավարտական քննությունները կազմակերպվում են առանձնացված քննական կենտրոններում: Քննական կենտրոնների ցանկը և կենտրոնների ղեկավարների ցուցակը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը: Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: